Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհ. Թամամյանը կճշտի իր մարտավարությունը

Հոկտեմբեր 04,2013 13:44

Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանն այսօր մտադիր է հանդիպել իր պաշտպանյալին եւ ճշտել հետագա մարտավարությունը։ Մարգար Օհանյանի պաշտպանը դեռ չի ուսումնասիրել համաներման տեքստը։

Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված եւ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պատժաչափը կկրճատվի ընդամենը 4 ամսով: Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը։

Նրա խոսքերով՝ դեռ 1 տարի 4 ամիս էլ Հովհաննես Թամամյանը կանցկացնի անազատության մեջ։

Իսկ Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դեռ հստակ չի կարող ասել, թե ինչքանով է կրճատվելու իր պաշտպանյալի պատժաչափը կամ ազա՞տ է արձակվելու, թե՞՝ ոչ։ Նա դեռ չի ուսումնասիրել համաներման տեքստը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031