Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում քննարկվեց անհետ կորածների հարցը

Հոկտեմբեր 04,2013 13:37

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվում էր Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով անհետ կորածների հարցը: Ելույթով հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան, որը կրկին առաջ քաշեց այն ադրբեջանական թեզը, թե «Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը»:

Նա մասնավորապես ասաց. «Ադրբեջանը ստիպված հակամարտության մեջ է մտել Հայաստանի հետ: Եվ քանի որ Հայաստանը բռնագրավել է ադրբեջանական տարածքի 20 տոկոսը, ապա մենք ավելի լավ ենք գիտակցում քննարկվող խնդրի կարևորությունը, քան այլք, որովհետև մինչև այժմ զգում ենք հակամարտության հետևանքները»:

Տեղեկացնելով, որ Ադրբեջանում ստեղծվել է Պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցերով զբաղվող պետական կոմիտե` ադրբեջանցի պատվիրակը որոշ տվյալներ ներկայացրեց այդ կոմիտեի կատարած ուսումնասիրություններից:

Մասնավորապես նշեց. «Կոմիտեն գրանցել է 4500 անհետ կորած ադրբեջանցիներ: Ըստ այդ ուսումնասիրությունների` 553 ադրբեջանցիներ Հայաստանում են մահացել տարբեր պատճառներով ` հիվանդություն, խոշտանգումներ: 877 ադրբեջանցիներ ապրում են բռնագրավված տարածքներում, բայց հայերն այդ փաստը չեն ընդունում: Գերությունից ազատագրված անձանց վերականգնողական աշխատանքները շատ դժվար են, նրանց դժվար է հաղթահարել խոշտանգումների մասին հիշողությունները: Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են հրադադարի համաձայնագիր, սակայն հայկական կողմի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031