Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ. «Մենք կարող ենք հարցեր լուծել, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող»

Հոկտեմբեր 04,2013 13:01

Հայաստանը օրեր առաջ դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ: Այս լուրը ոգեւորել է ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին: Նա վստահեցնում է` այսուհետեւ ավելի մեծ հնարավորություն կունենան պաշտպանելու աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի իրավունքները:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Դանիայում տեղի ունեցած գագաթաժողովից օրեր առաջ Հայաստան վերադարձած Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պատմեց, որ Հայաստանի անդամակցությանը միաձայն քվեարկել է 64 անդամ պետություն:

Ըստ նրա, գագաթաժողովի օրակարգում կարեւոր հարցեր են եղել. «Օրինակ դեկլարացիա ընդունեցինք ` «աշխարհին խաղաղություն» . այս կոչն ուղարկելու ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ ՄԱԿ-ում քննարկեն: Բավական է Սիրիայում արյուն թափվի: Բացի դրանից քննարկեցինք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը: Բելգիայի ներկայացուցիչը կարեւոր պլան էր մշակել` կոչվում էր կոբրա, այն լավ ուղեցույց էր, թե ինչպես պետք է ոստիկանությունը պայքարի ահաբեկչության դեմ ամբողջ աշխարհում»:

Պարոն Սարգսյանի խոսքով, գագաթաժողովում քննարկվել է նաեւ միջազգային ոստիկանական ասոցիացիայի համագործակցությունը արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ՝ անօթեւան ոստիկանների եւ նրանց երեխաների սոցիալական ապահովման հարցը:

Պարոն Սարգսյանը նաեւ ասաց, որ իրենց ասոցիացիան մեծ դեր ունի նաեւ Հայաստանի համար. «Ի՞նչ է այս հզոր կառույցը տալիս Հայաստանին: Աշխարհի բոլոր հայկական գաղութներում պաշտպանելու է հայի իրավունքները: Մեր ասոցիացիայի ստորաբաժանումների միջոցով կարող ենք արտասահմանում գտնվող ամեն մի հայի իրավական եւ բարոյական օգնություն ցուցաբերել: Անգամ այն պետություններում, որտեղ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, մենք այդտեղ կարող ենք հարցեր լուծել, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող»:

Նա ասաց, որ հնարավորություն ունեն Սիրիայում ազատել հայ պատանդներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031