Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին մեղադրիր կազինոյում խաղալու մեջ եւ ստացիր պաշտոն

Հոկտեմբեր 04,2013 11:58

Մի զարմանալի օրինաչափություն նկատեցինք։ Ով Սերժ Սարգսյանին հրապարակավ մեղադրում է կազինոներում խաղալու համար, նրա կողմից պաշտոն է ստանում, ինչպես նաեւ զգալիորեն բարելավում սեփական բարեկեցիկ կյանքը։

Վիկտոր Դալլաքյանից առաջ մենք եւս մեկ ականավոր ընդդիմադիր գործիչ ունեինք, որը խոսում էր Սերժ Սարգսյանի կազինոյական արկածների մասին։ Իհարկե, խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է։ Ոչ ոք նրա չափ Սերժ Սարգսյանին այդպիսի ծանր մեղադրանքներ չի ներկայացրել։ Եթե Սերժ Սարգսյանը Գեղամյանի ամեն մի բոցաշունչ մեղադրանքի համար դատի տար զրպարտության հոդվածով եւ բարոյական փոխհատուցում պահանջեր, ապա առնվազն մի 72 միլիոն եվրո փող կշահեր։ Եթե այդ մեղադրանքներն այսօր հնչեին, ապա Գեղամյանին բացի թուրք լինելուց, Թալեաթ եւ Լենկ-Թեմուր էլ կանվանեին։ Բայց ավելի լավ է, մի քանի պատառիկ ներկայացնենք Սերժ Սարգսյանի հասցեին Գեղամյանի մեղադրանքներից, որոնք, ի դեպ, հրապարակային բնույթ են կրել։

– Ռոբերտ Քոչարյանը փրկեց Սերժ Սարգսյանին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ նա ազգային անվտանգության նախարար էր։ Չէ՞ որ հանցավոր անգործունեության արդյունքում էր կատարվել այդ ոճրագործությունը, որի համար նա նվազագույնը պետք է հեռացվեր պաշտոնից, եթե չասենք՝ դատի գնար։ 
– Մենք միշտ մի նպատակակետի ենք խփելու, այն է՝ շարունակելու ենք մատնացույց անել մարդկանց, ովքեր կողոպուտի են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ազգաբնակչությանը։ Մատնացույց ենք անելու պարոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հենարան հանդիսացողներին։ Եվ թող հանկարծ իշխանական լրատվամիջոցներով չփորձեն «ինձ կարդալ խրատ ու հորդոր»՝ ասելով, թե ինչո՞ւ է Գեղամյանը միշտ միայն այդ երկուսի անունները տալիս։ Բա ո՞ւմ անունները տամ։ Տալիս եմ այն մարդկանց անունները, ովքեր քաղաքական դաշտ ասածը դարձրել են իրենց ստրուկը՝ առանձին բացառություններով։ Ահա դրա համար է, որ ասել եւ կրկնելու եմ նրանց անունները։

– Տղամարդավարի կանգնեք եւ ասեք, որ 2003 թ.. նախագահական ընտրությունները կեղծվեցին պաշտպանության նախարար, նույն ինքը՝ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո։ Տղամարդկայնորեն կանգնեք, ասեք, որ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն կեղծվեց ճիշտ այդ նույն մարդկանց կողմից, ինչպես նաեւ կոալիցիայի մասնակցությամբ։

Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mariam says:

    Ցավոք, պաշտոնը լռեցնում է գրեթե բոլոր քաղաքական գործիչներին: Բազում են այլ օրինակներ, երբ իշխող վարչախմբին մեղադրողները պաշտոններ ստանձնելուց հետո այդ նույն անձանց գովաբանում են: Դրանցից, օրինակ, Արթուր Բաղդասարյանը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031