Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Փոստանջյանը արժանի չէ անգամ կոպեկների, պոմիդորների ու ձվերի»

Հոկտեմբեր 04,2013 11:45

Վաղը` հոկտեմբերի 5-ին, ժամը 19։55-ին Փարիզից Երևան չվերթի ինքնաթիռով Երևան կժամանի ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է այն հարցը` ինչպե՞ս դիմավորել Զարուհի Փոստանջյանին` բողոքի ակցիաներո՞վ, թե՞ ի նշան աջակցության ծաղկեփնջերով: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կոչ է արել ՀՀ ոստիկանության ծառայությանը, ապահովելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա մտերիմների անվտանգությունը:

Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, արդյոք վաղը օդանավակայանում բողոքի ակցիա կազմակերպելո՞ւ են, ինչպես դա արեցին ժամանակին կրկին ԵԽԽՎ-ից վերադարձող Շավարշ Քոչարյանի և Արտաշես Գեղամյանի ժամանման դեպքում:

Պարոն Ավագյանը պատասխանեց. «Անկեղծ ասած չենք պատրաստվում որևէ նման գործողության, քանի որ մենք չենք գտնի ակցիայի մի տեսակ, որն ավելի շատ կխայտառակի Զարուհի Փոստանջյանին, քան իր արարքը: Թող հանգիստ լինեն, մենք երբեք չենք իջնի այդքան ներքև, այդ մակարդակի»:

Հետաքրքրվեցինք`կոպեկներ, ձվեր, կամ պոմիդորներ չե՞ն պատրաստվում նետել Զարուհի Փոստանջյանի վրա, մանավանդ որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը արդեն բաձրացնում է Զ. Փոստանջյանի անվտանգության ապահովման հարցը: Կարեն Ավագյանը պատասխանեց. «Թող Սաքունցները հանգիստ քնեն: Զարուհի Փոստանջյանն արժանի չէ անգամ կոպեկների, պոմիդորների ու ձվերի. դրանց կիրառության ավելի լավ տեղ կգտնվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տեսեք,՝ ով է ում քննադատում:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ ինչի է արժանի Կարեն Ավագյանը…. ինքն էր չէ փուչիկների համար պատասխանատու եւ մոտ 150 մարդ տուժեց….. էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ….

    Էդ Զարուհին ինչ հարց է տվել որ???? Եթե այստեղ ասում է լրատվամիջոցները գրում են ու հետո այլոք թարգմանում` նորմալ է, եթե դրսում է ասում` նորմալ չի???? Կարեն Ավագյանն է պատգամավոր, դրա համար էլ նման հարցեր են առաջանում….

  3. ՀՀ քաղաքացի says:

    Տաթեւ Հարությունյանը Կարեն Ավագյանի ենթական է…. https://www.heh.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=24&lang=am

    նորմալ է??? որ նա է Կարեն Ավագյանի հետ զրուցում,????????????

  4. dyadyur says:

    Արթուր Սաքունցը իզուր է կոչ անում ոստիկաններին,որ նրանք ապահովեն Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը:Մեր ոստիկանությունը չգիտեք? ում է ծառայում:Նա այդ կոչով պիտի դիմեր մեզ՝Հայաստանի քաղաքացիներին և կազմակերպեր Զ. Փոստանջյանի արժանավայել (այո! ծաղիկներով) դիմավորումը:Ես մեքենա չունեմ, բայց գնալու եմ օդանավակայան՝դիմավորելու Զ.Փոստանջյանին:

  5. Անահիտ says:

    Դրանց կիրառության ամենալավ տեղը հենց քո և հայհոյող սուտի հայրենասեր շմայսի դեմքերն են;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031