Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փոստանջյանի հարցից թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու հնարավորություններ ստացան»

Հոկտեմբեր 04,2013 11:38

«Մաքսային միություն մտնելուց հետո չի բացառվում, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք այժմ խանգարում են լինել եւ Եվրոպայի հետ, եւ Մաքսային միությունում: Այժմ այդ հարցերն են քննարկվում, ու նման բան հնարավոր է»,- այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ  Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով, որ Մաքսային միությունը Ռուսաստանին չի պատկանում:

Ինչ վերաբերվում է թուրքական եւ ադրբեջանական մամուլում Զարուհի Փոստանջյանի տված հարցի շնորհիվ տարածված հրապարակումներին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություններ ստացան, նրանք Փոստանջյանի հարցից վերնագրեր դրեցին իրենց հոդվածներին, բայց նման քաղաքականությունը երբեք էլ հաջողություն չի ունեցել: Ու ասել, թե մենք տեղեկատվական պատերազմում տանուլ տվեցինք` այդպես չէ: Սա ներքին խնդիր էր, եւ Փոստանջյանի հարցադրումը մեր ընդդիմության ներկայիս ինդիկատորն է: Այդ հարցը երեւին նրա անձնական հետաքրքրությունների շարքից էր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031