Հոկտեմբերի 14-ին Ալմաթիում մեկնարկող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մասնակիցները հանդես կգան առանց պաշտպանիչ սաղավարտի:
Հայաստանի ազգային հավաքականն Ալմաթիում հանդես է գալու վեց բռնցքամարտիկով: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ու մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը մեր ընտրանի ընդգրկել են Կորյուն Սողոմոնյանին՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանին՝ 52, Արամ Ավագյանին՝ 56, Հովհաննես Բաչկովին՝ 60, Արթուր Քիրաջյանին՝ 64 եւ Արման Հովիկյանին՝ 75:
Հայաստանի պատվիրակությունը երեկ մեկնել է Բիշքեկ, որտեղ ութօրյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ղրղզստանի, Գերմանիայի եւ Լիտվայի ընտրանիների հետ, որից հետո ժամանելու է մրցավայր:
ԱԻԲԱ-ն փոփոխություն է կատարել նաեւ մրցավարությունում: Հաղթողին շնորհվելու է 10 միավոր, պարտվողին՝ 9, 8 կամ 7:
Սպասվում է, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու են 116 երկրների շուրջ 580 բռնցքամարտիկներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ