Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Առանց որեւէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ»

Հոկտեմբեր 04,2013 11:34

Մաքսային միություն Հայաստանի մտնելու հարցն այս օրերին ամենաշատ քննարկվողներից է։ Խնդրի շուրջ «Իրատես de facto»–ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

-Ի վերջո, ո՞րն է Հայաստանի համար ավելի շահեկան՝ ԵՄ-ի հետ ասոցացո՞ւմը, թե՞ Մաքսային միությունը։

– Եվրամիության հետ կապը մեզ համար ավելի մեծ է։ ԵՄ մաքսատուրքերի մակարդակը նույնն է, ինչ Հայաստանում։ Այսինքն, մտնելով ԵՄ առևտրի գոտի, մենք երրորդ երկրների հետ առևտրին գրեթե չէինք վնասելու: Մեզ համար տնտեսական իմաստով երրորդ երկիր կդառնային Իրանը կամ Ռուսաստանը, բայց ՄՄ-ում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան ԵՄ-ում։ Մտնելով ՄՄ՝ մենք ԵՄ երկրների նկատմամբ, որտեղ մաքսատուրքերը ցածր են, կիրառելու ենք բարձրացված մաքսատուրքեր, և այդ առևտուրը տուժելու է։ Հայաստանը խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնելով ավելի քիչ վնաս է տալու Ռուսաստանին, քան ՄՄ մտնելով՝ Եվրոպային։ Բայց կրկնում եմ՝ Բելառուսը բազմաթիվ արտոնություններ է ստացել, և շատ հնարավոր է, որ Հայաստանին նույնպես ընդառաջեն։ Ինձ զարմացնում է ուրիշ հարց. այսքանից հետո, եթե որոշել են Մաքսային միություն գնալ, մի քիչ կարդան, էլի, մի քիչ կազմակերպեն, ուսումնասիրեն, իմանան ինչ հարց են ուզում լուծել։ Որոշումը կայացնում են, հետո են հանձնաժողով ստեղծում։ Ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը ուսումնասիրող ոչ մի հանձնաժողով չկար, ի՞նչ էր անում վարչապետը, ի՞նչ էր անում նախագահը։

– Պարոն Բագրատյան, «Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն» ընտրությունը Հայաստանի համար կենսակա՞ն խնդիր է։ Հայաստանը չի՞ կարող զարգանալ անկախ այդ միություններից։ Նկատի ունենալով, որ Դուք նախագահի թեկնածու էիք, ինչպե՞ս կվարվեիք, եթե ստիպված լինեիք որոշում կայացնել։

– Ես կդիմեի ժողովրդին, բայց որպես տնտեսագետ իրականում չէի ձգտի ոչ այնտեղ, ոչ այնտեղ։ Մենք ունենք 2009 թվի եվրոյի տխուր փորձը։ Երբեք նույն վալյուտան չի կարող միաժամանակ կիրառվել և այն երկրների համար, որոնք արտահանում են, և՛ այն երկրների համար, որոնք ներմուծում են։ Կարծում եմ՝ առանց որևէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ։ Միայն պետք է լիներ դեմոկրատիա։

– Իսկ միայնակ դժվար չի՞ լինի առաջ գնալը։

– Ոչ, Շվեյցարիան չի՞ զարգանում։

Զրույցը՝ Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031