Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հայաստանում այլ հովերով են ապրում»

Հոկտեմբեր 04,2013 11:32

Արդեն 11-րդ անգամ հայաստանյան պատվիրակությունը, որը ղեկավարում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մասնակցում է հունական Հռոդոս կղզում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» ամենամյա համաժողովին, որի ժամանակ 60-ից ավելի երկրների ներկայացուցիչները քննարկում են համամարդկային խնդիրներ:

Ի՞նչ է տվել քննարկումներին այդ երկարամյա մասնակցությունը, ի՞նչ ռացիոնալ առաջարկներ են եղել, որոնք կիրառվել են մեր երկրում`դրական հուն տեղափոխելով թեկուզ որեւէ փոքրիկ զարգացում`Aravot.am-ի հարցին հայաստանյան պատվիրակության ղեկավարը նկատեց, որ մարդիկ, ովքեր եղել են մեր պատվիրակության կազմում՝ Հայաստան են վերադարձել գաղափարներով հարստացած, սակայն դրանք մեր երկրում կիրառել գործնականում չի ստացվել, քանի որ «Հայաստանում այլ հովերով են ապրում, աշխատում: Ուրիշ փիլիսոփայություն է տիրում, եթե դա կարելի է փիլիսոփայություն անվանել: Խնդիրն այն է, որ մեր երկիրը հետ է մնացել նման լրջագույն քննարկումներից, որոնք կատարվում են աշխարհում»:

Իսկ համաժողովում մեր զրուցակիցը գնահատելի է համարում այն, որ չկա որեւէ մեկի թելադրանքը: Ներկայացված են մարդիկ, ում մոտեցումները համընկնում են այն հարցում, թե ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է լուծել մարդկության առջեւ ծառացած խնդիրները, ովքեր նյութականը չեն գերադասում հոգեւորից: Բայց այդ մարդիկ լծակներ չունեն իրենց պատկերացումներն իրագործելու: Առավելագույնը, ինչ կարող են անել`սեփական կառավարություններին ներկայացնելն է: Մնացյալը`ղեկավարների որոշելիքն է:

«Ինչեւէ, վաղ թե ուշ մենք պարտադրված ենք հասկանալ, որ այն փոխհարաբերությունները, որոնք գործում են աշխարհում՝ պետք է ներմուծվեն նաեւ մեր երկիր: Միայն թե կուրորեն չպետք է դրանք ընդունենք: Օրինակ, եթե խոսում ենք եվրոպական արժեքների մասին, չպետք է ասենք`ինչ որ կար Եվրոպայում` մերն է: Պետք է կարողանանք վերցնել լավը, դրականը եւ ոչ միայն Եվրոպայից: Իսկ մինչ այդ, վերականգնենք ու արժևորենք մեր արժեքային համակարգը: Միայն այդ պարագայում կարող ենք հաջողությունների հասնել»,- ասաց Արամ Սարգսյանը իր համաձայնությունն արտահայտելով օրերս ԵԽԽՎ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանն ինքը եվրոպական արժեքների հետեւորդ է եւ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը`բացառելով դրանցում մեր ազգային ինքնությանը հակասող կետերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031