Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Սերժ Սարգսյանը բացատրություն տվեց, թե ինչու ընտրեցինք Մաքսային միությունը»

Հոկտեմբեր 04,2013 11:29

«Հետաքրքիր էր փաստել այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի, հրապարակայնորեն բացատրություն տվեց, թե ինչու մենք ընտրեցինք Մաքսային միությունը: Նա որեւէ կաշկանդվածություն չուներ, լավ հիմնավորումներ ներկայացրեց: Այս ելույթը լուրջ հնարավորություններ կտա հետագայում Հայաստան-Եվրոպա հարաբերություններում համագործակցության համար»,- այսօր  «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ այն չէր կարող չստվերել ցանկացած ելույթ:

«Զարուհի Փոստանջյանի հարցը ես կդասեմ ամենավերջում, քանի որ դա մեր ներքին խնդիրն է, ու նա այդ հարցը բարձրացնելով լուծեց մեկ խնդիր՝ Հայաստանում իր անվան շուրջ խոսակցություններ ծավալելով եւ գուցե նաեւ իրեն PR ապահովելով, սակայն կարեւորն այն է, որ այնտեղ հասկացան, որ այդ հարցը չի տեղավորում այնտեղ քննարկվող հարցերի շրջանակներում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031