Հատված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցից:
– Ձեզ չի՞ թվում, որ մեզ նորից դավաճանեցին, և Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը համաեվրոպական անտարբերության հետևանք է։
– Այսպես կոչված, ժողովրդավարությունը, արդարության պաշտպանությունը, սոցիալական արդարությունը և այլն, մանիպուլյացիաներ են եվրոպացիների կողմից։ Նրանց համար գերակայում է շահը, դիմացինին շահագործելու ու էներգիան քամելու ձգտումը։
– Իսկ Ռուսաստանն անշա՞հ է։
Կարդացեք նաև
– Ոչ մի պետություն անշահ չէ, կարևորը մենք մեր շահի գիտակցությունն ունենանք։
– Դեպի Եվրոպա պատուհանը փակվե՞ց։
– Եթե մենք ունենք կամք, նպատակ և այդ նպատակին հասնելու աշխատունակություն, մենք դռները բաց կպահենք, եթե չունենք, բացարձակապես նշանակություն չունի, թե որ տիրույթում ենք։ Ինչքան էլ սխալների ու թերությունների մասին ենք խոսում, չեմ կարող հպարտությամբ չասել, որ կա խելք, կա միտք, կա տրամաբանություն, Աստված տա, որ այդ ամենը զուգահեռվի ու կանոնակարգվի, հավատացած եղեք, որ մեծ նվաճումների կհասնենք։
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Իսկ հանրապետականների մոտ գերակայում է լկտի սեռական բնույթի հայհոյանքնեը,լիսկայական ապտակները և գնդակահարությունները հայ կանանց հանդեպ, ալանն ու թալանը: Առաջ Նժդեհականներ: