Հատված ԲՀԿ խմբակցության անդամ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ հարցազրույցից:
– Ինչո՞ւ Վ. Ավետիսյանի ձերբակալության մասին որեւէ պատգամավոր հարց չուղղեց Գ. Կոստանյանին։ Մինչեւ այսօր ազատամարտիկների պահանջները մնացել են անպատասխան, Դուք ինչո՞ւ որեւէ քայլ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ։
– Ես տեղեկացա, որ իրենց հարցերը կարգավորվում են։ Ճիշտ է, ես իրենց հետ
հանդիպում չեմ ունեցել, ուղղակի տեղեկացա, որ ինչ-որ արտոնություններ ու
Կարդացեք նաև
հարցերի լուծում պատրաստվում են տալ։
Ճիշտն ասած, անցած նստաշրջանում ես էլ մի նախագիծ ներկայացրի՝ ազատամարտիկների հետ կապված, բայց բյուջեի սղության պատճառով այդ հարցը չլուծվեց։ Իմ առաջարկությունն այն էր, որ ազատամարտիկի կարգավիճակը նույնը լիներ, ինչ Հայրենական պատերազմի մասնակիցներինը։ Տարբերությունը ո՞րն է, եթե բոլորն էլ պայքարել են իրենց հայրենիքի համար։ Մարդիկ վիրավորվել են,
առողջություն են կորցրել, բայց այսօր ոչ մի բանից չեն օգտվում։ Բայց դե բյուջեի սղության պատճառով այդ հարցն այդպես էլ անպատասխան մնաց։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում