Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս Կիսելյովը այն Կիսելյովը չէ

Հոկտեմբեր 04,2013 11:04

Հոկտեմբերի 1-ին «ՀԺ»-ն գրել էր, որ Առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի, ՈՒՀԱ Սմոլենսկի «Տրիոդ եւ Դիոդ» թիմի ավագ Մաքսիմ Կիսելյովը։ Հրապարակման նախորդ օրը մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար երկու անգամ հեռախոսազրույց ենք ունեցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ։ Դրանցից մեկի ժամանակ մեր զարմանքին, թե ինչպես է, որ ռուսական «ՍՏՍ» ալիքում միայն մեկ պրոյեկտով («Ծիծաղ մեծ քաղաքում») աչքի ընկած անձը նշանակվել է նման պատասխանատու պաշտոնի, Ջաղինյանը պատասխանեց. «Հարցերը գրավոր ուղարկեք»։

Սեպտեմբերի 30-ին ուղարկած մեր գրավոր հարցերի պատասխանը ստացանք երեկ. «Հանրային հեռուստատեսության ներկայիս գլխավոր պրոդյուսերի ժամանակավոր պաշտոնակատար ՌԴ քաղաքացի Մաքսիմ Կիսելյովը (ծնված 1972 թ.–ին) Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներ է իրականացնում սկսած սեպտեմբերի 10-ից՝ համաձայն վերջինիս հետ մինչեւ տարեվերջ կնքված աշխատանքային պայմանագրի։ Մ. Կիսելյովի ընտրությունը գլխավոր պրոդյուսերի պաշտոնում գործառույթների ժամանակավոր իրականացման համար պայմանավորված է վերջինիս՝ հեռուստատեսության ոլորտում ունեցած երկարատեւ եւ ընդգրկուն փորձով՝ ՌԴ առաջատար հեռուստաընկերություններում («Первый канал», «Россия», «Россия 24», եւ այլն),- ասված է պատասխանում, որտեղ նշվում է նաեւ, որ մենք անդրադարձ ենք կատարել մեկ այլ Մաքսիմ Կիսելյովի։ Այսինքն, խոսքը ոչ թե ԿՎՆ-շիկ Կիսելյովի մասին է, այլ «Первый канал»-ի Կիսելյովի մասին է:

… Ի դեպ, մենք փորձեցինք ուսումնասիրել արդեն այս՝ իսկական Մաքսիմ Կիսելյովի մասնագիտական կենսագրությունը Առաջին ալիքի մատնանշած «Первый канал»,  «Россия», «Россия 24» հեռուստաալիքներում։ Հայտնաբերեցինք նրա մի ռեպորտաժը «Հատուկ թղթակից» («Специальный корреспондент») հաղորդաշարում, որը նվիրված էր պլաստիկ վիրահատություններին, մեկ հաղորդում Ռուսաստանում սահմանված նոր պետական պարգեւների մասին եւ ռուսական առաջին ալիքով հեռարձակված մի շատ ուշագրավ հաղորդում այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը՝ «ФСБ»-ն բացահայտել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության՝ «ԿՀՎ»–ի գործակալին։ Ավելի ճիշտ, այդ նյութը ոչ այնքան բացահայտման մասին էր, որքան այն մասին, թե ինչպես են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին ներկայացրել ապացույցներ՝ ԿՀՎ-ի գործակալի վերաբերյալ։ Սակայն վստահաբար պնդել, որ այս հաղորդումների հեղինակը՝ Մաքսիմ Կիսելյովը մեր Առաջինի ներկայիս գլխավոր պրոդյուսեր Մաքսիմ Կիսելյովն է, թերեւս չարժե։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031