Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծածկած շուկան» պետական գրանցում չի ստացել

Հոկտեմբեր 04,2013 10:53

Կադաստրի պետական կոմիտեն որեւէ փաստաթուղթ չի ստացել «Ծածկած շուկային» պետական գրանցում տալու պահանջով: Այսպես են պատասխանել կոմիտեից «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների հարցմանը: Նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանն Aravot.am-ին պատմեց, որ շուկայի կառուցապատման օրինականության վերաբերյալ իրենց հարցումներին նախորդ օրերին այլ գերատեսչություններից էլ են պատասխանել.

«Բոլոր գերատեսչություններից ստացել ենք պատասխան, բացի քաղաքապետարանից: Մշակույթի նախարարությունը նորից պատասխանել է ՝ իր իրավասությունների շրջանակում դիմել է Քաղաքաշինության նախարարությանն ու քաղաքապետարանին կատարվող հանցագործության համար: Զավեշտալի էր դատախազության եւ ոստիկանության պատասխանը՝ փաստորեն, նախարարությունը հայտարարում է հանցագործության մասին, բայց ոչ դատախազությունը, ոչ էլ ոստիկանությունը հանցակազմ չտեսան շուկայի ավերման մեջ»:

 

Պարոն Չուգասզյանը նաեւ ասաց, որ շուկայի հարցը միջազգայնացնում են ու պատմեց, որ Երեւանում շաբաթներ առաջ հուշարձանների պահպանության հարցով

միջազգային գիտաժողով էր անցկացվում, եւ գիտաժողովի մասնակիցները Ծածկած շուկայի վերաբերյալ հայտարարությունն են ընդունել եւ պարտավորվել տարածել իրենց երկրներում:

Նա նաեւ ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող կոմիտեին էլ է ուղղվել նամակ, ներկայացվել է շուկայի «ճակատագիրը» եւ խնդրել են ճնշումներ կիրառել հուշարձանը փրկելու համար:

Նախաձեռնության անդամները պատրաստվում են առաջիկայում ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել շուկայի դիմաց եւ դիմել տարածքային կառավարման նախարարությանը. «Շուկան հանրապետական նշանակության հուշարձան է, եւ նախարարությունը նույնպես պատասխանատու է»:

Ակտիվիստները եկող շաբաթվանից նաեւ կլոր-սեղան քննարկումներ են նախատեսել՝ շուկայի շինարարության հետ կապ ունեցող գերատեսչությունների պաշտոնյաների մասնակցությամբ. «Պետք է բոլորը պատասխան տան»: Պարոն Չուգասզյանի խոսքերով քննարկման նպատակը թերացող օղակը ու գերատեսչությանը գտնելն է, որի պատճառով շուկան հայտնվել է այս վիճակում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031