Հատվածներ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Ըստ Ձեզ, ո՞րն է տիկին Փոստանջյանի ելույթի ամենավիրավորական հատվածը։
– Սովորաբար քաղաքական ուժի ներկայացուցիչն արտահայտում է այդ ուժի կարծիքը, հարցադրումները փողոցից վերցրած բառեր էին, քաղաքական չէին։ Այսինքն՝ այն սցենարը, որը վերցրել է «Ժառանգությունը» եւ անընդհատ կրկնում է, որ երկիրը հանգում է, կոռուպցիա կա, քննադատում են ընտրությունները, թե ընտրակաշառք բաժանեցին եւ այլն, եւ այլն, սրանք քաղաքական հարցադրումներ էին, եւ դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում՝ չընդունելով նաեւ դա։ Իմ վերաբերմունքը դա ոչ խորհրդարանի հետ կապ ունեցող բան էր, ոչ աշխարհի, ոչ էլ մեր պետության՝ ընդամենը շիզոֆրենիայի հետեւանք է։
– Մի տեսակ համոզիչ չէ, որ առանց ստուգելու նրան ելույթի հնարավորություն է տրվել։
Կարդացեք նաև
– Այսինքն ի՞նչ, դուք կողմնակից եք, որ ռեպրեսիաների՞ գնան, ստուգենք, ճնշենք մարդկանց, խոսքի իրավունքից զրկենք. դա որեւէ նշանակություն չունեցող արժեւորում էր: Նա ոչ թե անձին վիրավորեց, այլ ազգի ինքնությունը ոչնչացրեց ինչ-որ մի պահ վեհաժողովի ընթացքում, դրա համար ամբողջ ազգը պետք է վիրավորվի։
– ՀՀԿ–ականների պատասխաններն առավել քան գռեհիկ էին, օրինակ, Առաքել Մովսիսյանն ասաց, որ ավելին չէր սպասում թուրքի տակ պառկողից, Դուք յոթհարկանի հայհոյանքի մասին հիշեցիք, արդյո՞ք չեք պատրաստվում պատժել այդ ՀՀԿ–ականներին։
– Ես դեռ համարժեք պատասխան չեմ զգացել, որ ինձանից սկսած՝ որեւէ մեկը տա։ Ինքը նախ ադրբեջանական հայեցակարգի տրամաբանությամբ հանդես եկավ, եթե հանկարծ Ադրբեջանում նման բան լիներ, ինքը հաստատ Ադրբեջան չէր հասցնի վերադառնալ, ճանապարհին արդեն կմորթեին, մենք չենք մորթել, չենք էլ փորձել համարժեքել, ինչն էլ, ասենք, ավելի զուսպ է, քան
եղելությունը։ Ինչ վերաբերում է յոթհարկանիին, ես դա ոչ թե քֆուրի մասին եմ ասել, այլ Բաբելոնի աշտարակաշինության, եւ եթե գրագետ ժուռնալիստիկա լինի, առասպելն այդ տեսակետով բնորոշի։ Աշտարակաշինությունը գնում էր շատ կարգին, հետո մարդիկ յոթերորդ հարկը կառուցելու ժամանակ սկսեցին իրար հայհոյել, ու միանգամից այդ աշտարակը քանդվեց։ Զանգվածներ կլինեն, որ Առաքել Մովսիսյանի ասածից էլ բավականություն կստանան, իհարկե, համարժեք չէր այն, հլը ժողովրդի հետ մտերիմ խոսակցություններ արեք՝ Գալուստ Սահակյանի յոթհարկանին արդեն 15-րդ հարկ է բարձրացել:
– Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել տիկին Փոստանջյանին, նա պետք է այս շենքում, նույն դահլիճում ձեզ հետ միասին աշխատի։
– Ինչի Ժաննա դ՝Ա՞րկն ա, ո՞վ ա, որ պիտի դիմավորենք։ Նույն բանն է, որ եթե ինձ հարցնեք խոցից, որ պիտի մեռնեք, այդ խոցն ի՞նչ պիտի անեք։ Պիտի վիրահատենք-գցենք մի կողմ, որեւէ խնդիր չկա վիրավորելու, անպատվելու, չգիտեմ եսիմինչ անելու։ Պարզապես ազգը պիտի հասկանալի դարձնի, որ շիզոֆրենիան եւ պետությունը դրանք տարբեր հասկացություններ են։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
ԱՌԱՎՈՏ թերթը չի հրապարակում հայհոյախառն մեկնաբանություններ, թե չէ կասեին ում մորթեն, ինչի համար եւ որտեղ այ դու… ԱԺ ԸՆՏՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գալուստը լավ գիտի, որ իրանք ու ադրբեջանցիները նույն գեները ունեն: