Այսօր Երեւանի ժամանակով ժամը 22.15-ին, Վաշինգտոնի ժամանակով՝ 14.15-ին, Վաշինգտոնում տեղի է ունեցել պատահար, որի արդյունքում առնվազն մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտ սպանվել է զինված կին: Նա հասել է Կապիտոլիում այն բանից հետո, երբ մեքենայով փորձել էր խոյահարել Սպիտակ տան դարպասները: Ինչպես հաղորդել է CNN-ը, հղում կատարելով դեպքի ականատեսների եւ իրավապահ մարմինների անանուն աղբյուրների վրա, ոստիկանները սկսել են հետապնդել այդ կնոջ մեքենան այն բանից հետո, երբ նա սկսել է վիճաբանել իրավապաների հետ, որոնք հերթապահում էին Սպիտակ տնից մի քանի փողոց այն կողմ գտնվող արգելափակոցների մոտ:
Հասնելով Կապիտոլիում՝ կինը դուրս է եկել մեքենայից եւ սկսել է կրակել, ինչի արդյունքում մեկ իրավապահ վիրավորվել է: Որոշ տեղեկություններով էլ՝ իրավապահը վիրավորվել է տիկնոջ մեղավորությամբ առաջացած վթարի արդյունքում: Կրակոցներից հետո Կապիտոլիումի շենքը փակվել է, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նիստերն ընդհատվել են: Միջադեպը հարթվել է՝ տիկնոջը «վերացնելու» արդյունքում, դրանից կես ժամ անց ոստիկանները շենքի շրջափակումը հանել են:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինված կնոջ մեքենայում եղել է երեխա, որը չի վնասվել:
Կարդացեք նաև
Այս միջադեպը ԱՄՆ իրավապահ մարմինները ահաբեկչական ակտ չեն համարել: