Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի շնորհակալագրեր՝ մանկավարժներին եւ 10 օդաճնշիչ հրացան՝ մարզական քոլեջին

Հոկտեմբեր 04,2013 00:28

Ուսուցչի օրվա նախաշեմին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը այցելեց Երեւանի օլիմպիական պետական մարզական քոլեջ: Նա ընթերցեց նախարար Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը քոլեջի մանկավարժական կոլեկտիվին եւ նրանցից մի քանիսին պարգեւատրեց նախարարի շնորհակալագրերով:

Խաչիկ Ասրյանի հետ մարզական կրթօջախ եկել էին նաեւ «Հայոց Արծիվներ» ՀԿ ներկայացուցիչները: Հայրենասիրական այս կազմակերպությունը 2013 թվականը Հայաստանի, ԼՂՀ անկախության եւ Հայոց բանակի կազմավորման տարեդարձերի կապակցությամբ հայտարարել է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի եւ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական հենակետերում, հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական միջոցառումներ:

Այցելությունը Երեւանի օլիմպիական պետական մարզական քոլեջ թեեւ այդ ծրագրի մաս չէր կազմում, սակայն պարոն Ասրյանը «Հայոց Արծիվների» կողմից այս կրթօջախին եւս 10 օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրեց: Ծրագիրն իրականացվում է այս տարվա հունվար ամսից եւ իր մեջ ներառելու է 1400 կրթօջախ: «Իմ եւ մեր կազմակերպության նպատակը անընդհատ հայրենասեր սերունդ ունենալն է: Իսկ հայրենասեր սերունդ ունենալու մասին խոսք լինել չի կարող, եթե դպրոցներում եւ կրթօջախներում ռազմագիտության դասերն անցնում են առանց կրակային պատրաստվածության: Այդ նպատակով էլ «Հայոց Արծիվներն» իր ուսերին է վերցրել այդ բարդ, դժվարին, բայց խիստ անհրաժեշտ խնդիրը եւ հայրենասեր անհատների աջակցությամբ կյանքի է կոչում», – հայտարարեց Խաչիկ Ասրյանը:

 

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031