Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Վանյան. «Սահմանագիծ չկա, սակայն կա սահմանախախտ»

Հոկտեմբեր 03,2013 23:23

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի  Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո  օգոստոսի 17-ին Հայաստանի պետական սահմանի խախտման մեջ մեղադրվող Վրաստանի  Մառնեուլիի շրջանի Բուրմա գյուղի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Փելենգովի պաշտպանության հասարակական խորհրդի հաշվետվությամբ հանդես եկավ  Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան  կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը, ով հայտարարեց. «Մի քանի օր առաջ ես, Լուիզա Պողոսյանը եւ մեր որոշ գործընկերներ եղել ենք Ալլահվերդի Փելենգովի տանը, տեսել  ենք այն տեղանքը, որտեղ  հայ սահմանապահները ձերբակալել են Փելենգովին: Այնտեղ ոչ մի սահման չկա, սահմանի մասին խոսք չի կարող լինել, ես այնտեղ ոչ մի սահմանապահ չեմ տեսել: Հետո իմացա, որ այնտեղ, երբեմն, հյուրախաղեր են կատարում հայ եւ վրացի սահմանապահները, երբեմն շփվում են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների հետ, երբեմն էլ՝  նրանց  ձերբակալում: Ոչ մի սահման չկա, սակայն պաշտոնական վարկածով մարդուն ձերբակալել են սահմանի  խախտման համար, սահման չկա  Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների անգործության հետեւանքով: Արդեն 25 տարի Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների, մեր անգործունակների պատանդներն ենք  դարձել, եւ  նրանք միայն ունակ են մարդկանց բռնել, որսալ, նստեցնել եւ մեծ տուգանքներ վերցնելով՝ բաց թողնել: Երբ չեն գործում մեր իշխանությունները, պետք է գործենք մենք»:

Գեորգի Վանյանն ասաց, որ ինքն Փելենգովի հարցով զանգահարել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն, օմբուդսմենի աշխատակազմ, տարբեր հիմնարկություններ՝ այդ թվում ՀՀ նախագահին առընթեր Հայաստանի անվտանգության խորհուրդ,  եւ հավելեց. «Օմբուդսմենի աշխատակազմից ինձ զանգահարեցին, միակ հարցը, որ նրանց հուզում էր, դա Ալլահվերդի Փելենգովի ազգությունն էր: Ահա այսպիսի իրավապաշտպանություն: Ի դեպ,  մեր օմբուդսմենի աշխատակազմը  վերջերս  միջազգային ինչ-որ «Ա» կարգ ստացավ: Միակ հարցը, որ իրենց հետաքրքրում էր,դա Փելենգովի ազգությունն էր: Իսկ ես մտածում էի, որ նրանք ուզում են ինձ օգնել: …  Ես հանդիպեցի  Փելենգովի պետական փաստաբանի հետ,  իմ միակ հարցին՝ Փելենգովն ընդունե՞լ է մեղադրանքը, թե՝ ոչ,  նա պատասխանեց՝ այո, Փելենգովն ընդունել է մեղադրանքը: Քննությունը  կատարվում է հայերեն լեզվով: Փաստաբանն ասում , որ Փելենգովը տիրապետում  է հայերենին: Ես փաստաբանին հարցրի, թե Փելենգովը թարգմանիչ  չի՞ պահանջել: Փաստաբանը չպատասխանեց, հարցը 2-3 տալուց  հետո փաստաբանն  ասաց՝ ես չգիտեմ,  պահանջե՞լ  է , թե ոչ: Հետո նա ասաց,որ մշտապես թարգմանիչ է  ներկա  գտնվում: Իմ հարցին, թե թարգմանիչը ո՞ր լեզվի՝ ադրբեջաներե՞նի, ռուսերե՞նի թարգմանիչ է, նա ասաց՝ որ  չգիտի: Իմ այն հարցին, թե նա քանի անգամ է հանդիպել Փելենգովին, նա պատասխանեց, թե իմ առաջ հաշվետու չէ: Ես հարցրի, իսկ Փելենգովի հարազատների առաջ հաշվետու ե՞ք, նրանք գիտե՞ն, որ  ինքը  փաստաբան ունի, նա պատասխանեց՝ հարցրու Փելենգովի հարազատներին, ինձ այդպիսի հարցեր մի տուր: Իմ այն հարցին, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել , նա պատասխանեց, որ չի հիշում»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aragast says:

    Ինչու համար ևս մի թշնամի ընտանիք ավելացնենք մեզ համար, փոխարենը կարելի էր ներողամիտ լինել, ազատ արձակել և ի ցույց ադրբեջանցիների ապացուցել, որ մենք ցանկանում ենք վերջ տալ թշնամությանը և ցանկանում ենք, որ խաղաղությանը վերականգնվի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031