«Ղարաբաղ» կամ «Սև այգի»: Չնայած նախկինում եղած պատերազմներին, Ղարաբաղի հայերի նախնիները հարուստ մշակութային ժառանգություն են թողել: Առաջին հերթին՝ երգեր: Ասվում է «Ռոսիա 1» հեռուստաընկերության Նովոսիբիրսկում «Մենք ենք մեր սարերը» նվագախմբի համերգի մասին պատրաստած նյութում:
«Այն բառերը, որոնք նախկինում օգտագործվում էին, հիմա կարելի է ասել, որ չենք օգտագործում: Նրանք մոռացվում են և միայն երգերի մեջ են պահպանվում», – ասում է նվագախմբի մեներգչուհի Իրինա Գրիգորյանը:
Երաժիշտների խանդավառ պատմությունը տեսնելու և հասկանալու համար բառերը հասկանալն անհրաժեշտ չէ, ասում է հաղորդման հեղինակը:
«Ես չեմ հասկանում այս լեզուն, բայց ես թարգմանչի հետ եմ եկել, ինձ համար թարգմանելու են», – ասում է Նովոսիբիրսկի բնակիչ Աննա Տյաբոտովան:
Կարդացեք նաև
Ամեն երգն ունի իր առանձին հագուստը, որտեղ նկարներն ու քարերն իրենց պատմությունն ունեն:
«Ահա, այս քարերը նշանակում են, որ նա (աղջիկը) դեռ ամուսնացած չէ, իսկ եթե ամուսնացած է, այլ ձևի (քարեր) պետք է լինեն», – ասում է «Մենք ենք մեր սարերը» խմբի գեղարվեստական ղեկավար Գրիգորի Ավանեսյանը:
Տեղի հայ համայնքը տարին մեկ անգամ նման միջոցառում է կազմակերպում, որպեսզի Սիբիրում վաղուց գտնվող հայերին հիշեցնեն իրենց արմատների մասին:
«Այս միջոցառումը շատ կարևոր է ինձ համար որպես հայի, իմ ընկերների, ռուս ընկերների համար: Սա երկու ժողովուրդների բարեկամությունն է՝ հայ և ռուս ժողովուրդների», – ասում է Միջոցառման կազմակերպիչ Գրիգորի Հայրապետյանը:
«Սարերի մեջ երկներ» երգը, ինչպես հայկական երգերի մեծ մասը, ամենակարևորի և ցավալիի մասին է: Բազմաթիվ պատերազմների միջով անցնելով՝ հայերը չեն կորցրել իրենց ինքնությունն ու բարության նկատմամբ հավատը, եզրափակում է հեղինակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ