«Վազգենին ես էլ միանշանակ չէի ընկալում սկզբից: Բայց երբ ես ուսումնասիրեցի նյութերը, ես հասկացա նաեւ Վազգենին: Վազգենն այս հողի, ջրի, այս ժողովրդի մարդն էր: Պարզապես ժամանակներն այնպիսին էր՝ պատերազմ էր, կրքերի շիկացում: Երեւի մեկը պետք է լիներ, որ իր վրա վերցներ ինչ-որ բաների կատարում, որոնք իրեն փառք չէին բերում: Դա ես համարում եմ ինչ-որ չափով անձնազոհություն»,- Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիմա Դեմիրճյանն այսպես մեկնաբանեց վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի մասին թեժ քննարկումներն ու հայտարարությունները:
Նա պատմեց, որ կարդացել է Վազգեն Սարգսյան նամակը՝ Կարեն Դեմիրճյանին, երբ նա առաջարկում էր «Միասնություն» դաշինքը ստեղծել. «Ես առաջինն էի դեմ դրան, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ էի: Նրա նամակը շատ անկեղծ, հայրենիքի պրոբլեմներով տառապող մարդու նամակ էր, եւ Կարեն Սերոբիչը չէր կարող չարձագանքել: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, ժամանակին մենք հանդիպել ենք սեղանի շուրջը, դա եղել է Ֆադեյ Տաճատիչի թոռան հարսանիքի կապակցությամբ ինչ-որ հավաքույթին: Վազգեն Սարգսյանը խոսեց Կարենի մասին: Կա դրա տեսագրությունը: Ես ծանոթ չէի դրան, կարծում էի՝ սովորական սեղանի խոսք է: Հետո, երբ լսեցի, հասկացա, որ հասուն մարդու, հասուն քաղաքական գործչի բառեր են, որ կարողացել է այդպես բնութագրել Կարեն Դեմիրճյանին: Նա շատ հասկացող անձնավորություն էր: Այնպես որ, ինչ որ հիմա խոսում են Վազգենի վերաբերյալ՝ ճիշտ թե սուտ ՝ վերագրեք ժամանակին, խառը ժամանակներին, իսկ այն լավը, ինչ նա արել է եւ ուզում էր անել, վերագրենք նրա՝ հայկական, ազգային էությանը»:
Ի դեպ, Ֆադեյ Սարգսյանի հավաքույթի ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը խմում է Կարեն Դեմիրճյանի կենացը, նրան կոչում է անգամ «թագավոր»: Կենացում, մասնավորապես Վազգեն Սարգսյանն ասում է. «Կարեն Սերոբիչը մեր ժողովրդի պատմության մեջ կա եւ հավերժ լինելու է: Եվ էն ժամանակահատվածը, որ ինքը այս երկիրը ղեկավարեց, կառավարեց, այն ժամանակահատվածը, որ այսօր ղեկավարում է, տա Աստված, որ միանան իրար: 70 տարվա փառապանծ պատմության մեջ կա 15 տարի, որտեղ Կարեն Դեմիրճյանն է եղել այս երկրի ղեկավարը, թագավորը կամ ոնց ուզում եք անվանեք…Պիտի կարողանաս հասկանալ երկրիդ մշակույթի մեծերի եւ խոսքը, եւ ամբիցիան, որովհետեւ ամբիցիան հասկանալը նույնքան դժվար է, որքան խոսքը: Այս ամենի մեջ է թաքնված Կարեն Դեմիրճյանի հաջողությունը: Ինքը մշակույթի մեծերից մինչեւ գյուղացու խոսքը հասկացել է, նրա հետ նրա լեզվով խոսելու ունակություն է ունեցել եւ ունի: Մարդ է, որի կիրթ, գեղեցիկ թուլության դեպքում կարող է աչքին արցունք երեւալ: Խմում եմ Ձեր ընտանիքի կենացը՝ որպես մեծ մարդ, մեծ պետական գործիչ, մեծ մշակույթ կրող մարդ, ուղղակի լավ հայ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Սպարապետը գտավ իր թագավորին…
Ժամանակակից Քաջ Նազարը
Օ~հ գոհ է, գոհ
Ինքն իրենից ու իր
Ոչ թե իր կատարած
Հանրօգուտ աշխատանքից:
Դեմքն ու դիրքը,
Շրջապատի շաղակրանքը,
Արհեստական փայլն ու փառքը,
Լրացնում է ժամանակակից
Քաջ Նազարի երեվակայական սխրանքը:
Այո’, Այո’ քո ցուցմունքով,
Քո իմաստուն թելադրանքով,
Ու անմիջական մասնակցությամբ
Լցված է հոգիդ այդ հավատով:
Եվ որտեղից այդքան բիրտ ձեվեր
Մաշված ու հնացած բարքեր,
Միթե շահն շահի հետ է հանդիպել,
Ընդօրինակել ու ձեռք բերել:
Այո’, այո’ կանցնի կյանքը
Ու նրա հետ քո փքված փառքը,
Հանդես կգան. մերկ վիճակով
Քո ճլորած միտքն ու դեմքը:
Ուղղում` պետք է լինի
Ինքն իրենից ու իր գահից