Թուրք գրող Դիլարա Բալանչին իր գրքում ներկայացնելով, թե ինչպես էին Թուրքիայում վերաբերվում 1980-ականներին ոչ մահմեդական կինոգործիչներին` հայ դերասանի հետ կապված մի միջադեպ է պատմում: Գրում է «Արմենիա Ուիքլի» թերթը:
1979թ. արդեն տարեց դերասան Նուբար Թերզյանը մի քանի թերթերում հրապարակել էր թուրք դերասան Այհան Իշիկի մահվան հետ կապված իր ցավակական ուղերձը հետևյալ տողերով. «Այհան, որդիս, աշխարհն անհարատև է, մահը բոլորիս ճակատագիրն է, սակայն դու երբեք չես մահանա, որովհետև դու միշտ կապրես մեր և միլիոնավոր մարդկանց սրտում: Սա օրհնություն է քեզ համար… Քո հորեղբայր, Նուբար Թերզյան»: Կարճ ժամանակ անց, Այհան Իշիկի ընտանիքը այսպես պատասխանեց ցավակցանքին. «Կարևոր ուղղում. ոչ մի կապ չկա ցավակցական նամակը ստորագրած «Քո հորեղբայր, Նուբար Թերզյան»-ի և մեր սիրելի Այհան Իշիկի միջև… Մենք ափսոսանքով ենք սա հայտարարում, քանի որ անհրաժեշտ ենք համարում»:
Ինչպես շատ մշակույթներում, Թուրքիայում նույնպես «որդիս» և «հորեղբայր»-ը տարիքով փոքրին դիմելու բարեհամբույր ձև է: Չնայած այս հայտնի փաստին, չնչին հնարավորությունը, որ կարող էր ինչ-որ մեկը սա լուրջ ընդունել ու մտածել, թե Այհան Իշիկը բարեկամական կապ ունի Թերզյանի հետ, թուրք դերասանի ընտանիքը հարկ էր համարել նման ռասիստական պատասխան տալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ