Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»․ քաղաքագետ

Հոկտեմբեր 03,2013 22:02

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը, դրա դրդապատճառներին՝ նկատեց, որ՝ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»:

«Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը․․․ Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց, ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է ձեր դիրքորոշումը: Եթե ստորագրվի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը՝ արդյո՞ք վարչապետը պետք է փոխվի եւ պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյանը․․․ Սա՞ է տարբերակը: Արդյո՞ք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէր․․․ Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ՝ ինչու՞ չի խոսում, թող հիմա խոսի որպես նախկին նախագահ», նշեց փորձագետը:

Մեր ճշգրտող հարցին, այսինքն՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ է բացվել, ֆրանսաբնակ քաղաքագետը պատասխանեց․ «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը եւ Վիլնյուսում որեւէ նոր փաստաթուղթ  չստորագրվի՝ հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»:

 

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի ի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031