«Անհեթեթ եմ որակում նման գնահատականները, որովհետեւ այն փաստը, որ ընդդիմադիր պատգամավորուհին ելույթի հնարավորություն ունի նստաշրջանին եւ նա եղել է պատվիրակության ոչ հիմնական անդամը, խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը չի ուզուրպացնում ԵԽԽՎ ամբիոնը: Ավելին՝ քաղաքական մեծամասնությունն այնքան լայնախոհ է, որ հնարավորություն է տալիս քաղաքական փոքրամասնության՝ թեկուզ չափի զգացումը չգիտակցող գործիչներին արտահայտվելու: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերն իր հնարավորությունն օգտագործեց այդքան վատ»,- այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երեկ ՀՀ նախագահին ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Հարցին, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի անդամակցության հարցը վերանայելու ԱԺ նախագահի որոշումը ՀՀ նախագահի զայրույթի արդյո՞ւնք էր, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Զայրույթը քաղաքական կատեգորիա չէ: ԱԺ նախագահը գործել է ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե մեր ազգում Զարուհի Փոստանջյան և Նիկոլ Փաշինյան մի քիչ շատ լինեին, ապա ազգը այս
խայտառակ վիճակում չէր լինի: Եվ շարմազանովը չէր կարծիքներ հայտնի: