Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ մշակույթի նախարար. «Մենք չենք խառնվում մարդկանց անձնական կյանքին, ի տարբերություն որոշ արևմտյան պետական գործիչների»

Հոկտեմբեր 03,2013 20:46

«Ես արդեն դարձել եմ ողջ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) միության թշնամի այն բանից հետո, որ մենք պետօգնություն ենք ցուցաբերել Չայկովսկու մասին ֆիլմին: Ֆիլմի բավականին հայտնի և տաղանդավոր սցենարիստ Յուրի Արաբովը հարցազրույցներից մեկում նշել է, որ իրականում ոչ մեկ չի ապացուցել, որ Չայկովսկին այլընտրանքային սեռական կողնորոշում է ունեցել»,- սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» կոնֆերանսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Նախարարի խոսքերով հղումներ կան մտքերին, նամակներին, որոնք իրականում չկան: Իսկ օրագրերը այնպիսի լեզվով են գրված, որ ոչ մի կոնկրետ բան չի կարելի հասկանալ:  Եվ նույնիսկ Չայկովսկու արվեստն ուսումնասիրողներն ընդունում են, որ կան այդպիսի լեգենդներ. «Ես ասեցի՝ այո՛, Արաբովը ճիշտ է՝ ապացույցներ չկան, ո՞րն է տարբերությունը, մեր համար ոչ մի նշանակություն չունի՝ եղել է, չի եղել, մենք չենք խառնվում մարդկանց անձնական կյանքին, ի տարբերություն որոշ արևմտյան պետական գործիչների:

Ես բանակցություններ էի անցկացրել հայտնի խոշոր պետություններից մեկի, չեմ ասի որի, նախարարի հետ՝ ժամանակի 90 տոկոսը մենք քննարկում էինք, ոչ մշակութային հարցեր, ես շոկի մեջ էի, այլ նա ինձ, հետևաբար՝ ողջ Ռուսաստանի դաշնությանը սովորեցնում էր՝ ինչպես չպետք է ճնշել ԼԳԲՏ միությանը: Մարդն էլ խոսելու բան չունի: Ասում եմ՝ Դուք գիտե՞ք, կոլեգա, կա անձնական կյանքի իրավունք, ես չեմ խառնվում ձեր անձնական կյանքին, դուք մի խառնվեք իմ անձնական կյանքին: Վերջ»:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Մեդինսկին պարզապես տեսակետ է հայտնել, որ պետությունը մարդկանց անձնական կյանքին խառնվելու իրավունք չունի.

«Այլ հարց է դնել սեփական անձնական կյանքը և դարձնել պրոպագանդման առարկա, դրանով իսկ խախտելով մյուսների իրավունքները անթույլատրելի է: Խոսքը գնում է այն մասին, որ լրատվամիջոցներում պրոպագանդել այս կամ այն ձևով այդպիսի մարդկանց անձնականը, խախտում է այն մարդկանց իրավունքները, ովքեր չեն կիսում կամ մերժում են այդ հակումները»:

Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ նույնը կարելի է ասել նաև Սերգեյ Փարաջանովի մասին. «Փարաջանովի մասին էլ նման խոսակցություններ կան, բայց որևէ փաստացի ապացույցներ, որ նա պատկանում է սեռական փոքրամասնությունների՝ չկան: Ուստի՝ այդպիսի խոսակցությունները մեկնաբանելն անթույլատրելի է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031