Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ կառույցի ղեկավարը` կուսությունից զրկվելու կոչ անող իր սանի մասին

Հոկտեմբեր 03,2013 20:41

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ  Սահակ Մինասյանին հարցրեց, թե ո՞րն է  Գյումրու Բալատոն վարժարանն ավարտած  Անի Զախարյանի` կուսությունից զրկվելու, արտամուսնական կապերից երեխաներ ունենալու կոչերի իմաստը: Արդյոք նոր  քաղաքական կուսակցության`«Նոր քաղաքական մշակույթ»-ի ղեկավարը նմանատիպ հայտարարություններով ուզում է միանգամից  ճանաչո՞ւմ ձեռք բերել, տեղ զբաղեցնել քաղաքականության մեջ:

«Հաջորդ քայլից կերևա, թե ինչ է ուզում Անի Զախարյանը: Ես ընթերցել եմ նրա մտքերը: Ամերիկյան մի ֆիլմ կա, որտեղ էդ դպրոցի տնօրենը պատասխանատու է բոլոր սաների գործած արարքների համար` առաջիկա 10 տարիների ընթացքում: Ես էդ պատասխանատվությունը օրենսդրորեն չունեմ, բայց հիմա Բալատոն վարժարանի սանը որ նշեցիք, սիրով վերցնում եմ այդ պատասխանատվությունը`չճանաչելով ու անձամբ ծանոթ չլինելով մեր աղջկան: Բայց սա նրա առաջին քայլն է, դատենք երկրորդից, առաջինի մեջ կարող են լինել նոտաներ`ձեր ակնարկին վերաբերող, այսինքն` ավելի հայտնի դառնալու միտում կամ խոսքը ավելի ազդեցիկ, լսելի դարձնելու կամ միանգամից ներգրավվելու միտում լինի: Եթե երկրորդ, երրորդ քայլերը, եթե վերստին ապացուցեին, որ նա ունի ինքնատիպ մոտեցում և ինքնատիպ վերաբերմունք  ընդհանրապես,  սա շատ ողջունելի կլինի», -ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Այսինքն` կարծում եք նման կոչերը ինքնատի՞պ են, մեր այս  հարցին, Սահակ Մինասյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ ու կրկնում եմ, ցանկացած մարդու նեղ անձնականը միայն էդ մարդունն է, և էդ առումով մեր աղջիկը ճիշտ չէ, չի կարելի գրել, ասել, ջնջել և այլն,  նույնիսկ ունենք ազգային ավանդույթ, հետևում ես, հետևում ես, չես հետևում, որոշողն էլի  դու ես: Դա գրել, մեկնաբանել, լուսաբանել, օրինակ` ասենք ես շատ եմ սիրում կաթնաշոռ, հիմա ես պարտավոր չեմ և չեմ կարծում` ճիշտ է ամբողջ քաղաքով կաթնաշոռը  գովազդել: Բայց մեր սանի պարագայում կասեմ` կարևորը մտածող է, կարդացող է, կարևորը ունի բավարար և ավելի գրագիտություն, մնացածը ժամանակին ինքը կհղկի, կյանքի կենսափորձին կշտկի, ամեն ինչ իր տեղը կբերի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031