Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «ՀՀ-ԵՄ համագործակցության հարցում երկխոսությանը ոչ թե վերջակետ, այլ ստորակետ է դրվել»

Հոկտեմբեր 03,2013 20:36

ՀՀԿ գործադիր նիստում այսօր  քննարկվել են ներկուսակցական հարցեր եւ անդրադարձել են Ֆրանսիա կատարած ՀՀ նախագահի այցին, ելույթին:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ զինդատախազի  նշանակման հարց չեն քննարկել. «ՀՀԿ-ն այն մարմինը չէ, որտեղ պետք  է քննարկվեն ուժային կառույցների ղեկավարների նշանակման կամ փոփոխության  հարցերը: Որեւէ կադրային հարց ՀՀԿ նիստում չի եղել»,- ասաց պարոն Շարմազանովը:

Հարցին, թե այսօրվա նիստին ՀՀ նախագահն անդրադարձե՞լ է ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցին, ասաց. «Բնականաբար, անդրադարձ չի կատարվել ձեր նշած պատգամավորուհու պահվածքին: Նախագահը հնարավորություն ունեցել է Ստրասբուրգում բոլոր հարցերին մանրամասն անդրադառնալ»:

Նա ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը համարեց կանխատեսելի եւ  վստահելի գործընկերոջ ելույթ. «Որովհետեւ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության եւ ազատության արժեքների ամրապնդմանն ու զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը մեր երկրում, եւ ՀՀ-ն եւս մեկ անգամ հաստատեց, որ անշրջելի է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում եւ պետք է շարունակենք քաղաքական բարեփոխումների անցկացումը մեր երկրում: Մենք եւս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր ռուսաստանցի եւ եվրոպական գործընկերների մեր հարաբերությունները չենք դիտարկում իրար հակասող գործընթացներ, այլ փոխլրացնող գործընթացներ ենք համարում: Վերահաստատեցինք, որ պատրաստ ենք նախաստորագրելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որովհետեւ այդ համաձայնագրի մեխը քաղաքական բարեփոխումներն են»:

Նա նաեւ ասաց, որ Հայաստան-ԵՄ համագործակցության հարցում  երկխոսությանը ոչ թե վերջակետ, այլ ստորակետ է դրվել. «Երկխոսությունը շարունակվում է, որովհետեւ երկխոսությունը  բխում է  ե՛ւ ԵՄ ե՛ւ Հայաստանի  շահերից: Այդ համաձայնագիրը կկնքվի, թե՝ ոչ, Հայաստանը  վճռական է իրականացնել քաղաքական բարեփոխումները, որ մեր երկիրը դառնա ավելի ժողովրդավարական: Մենք պետք է արձանագրենք, որ այսօրվա Հայաստանն ավելի ժողովրդավարական է, ավելի ազատ է, այստեղ ավելի պաշտպանված են խոսքի ազատությունը քան վեց, յոթ տարի առաջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031