Հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:
Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»:
Տիկին Դեմիրճյանը նաեւ շատ շոյվել էր Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից. «Ստեղծվեցին այնպիսի հանգամանքներ, որ ես չէի կարող ամսի 2-ին տանը նստել: Այստեղ շատ ժողովուրդ էր հավաքվել: Դա նույնպես անակնկալ էր: Հաջորդ անակնկալն այն էր, որ քաղաքապետարանից եկավ մշակույթի բաժնի պետը: Դա իրոք անակնկալ էր, որովհետեւ նախկին քաղաքապետարանի դեպքում մեզ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, որ հետեւում է եւ ուշադիր է: Ես զգացի, որ այս քաղաքապետարանում հավաքվել են լավ երիտասարդներ՝ եռանդուն, աշխատող: Դա ինձ ուրախացրեց, գուցե ինչ-որ արդյունքներ լինեն, տեսնենք»:
Ռիմա Դեմիրճյանը նաեւ պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է շատ ուշադիր թանգարանի նկատմամբ, պարբերաբար աջակցում է: Թանգարան այցելել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի Ռիմա Դեմիրճյանին իմ ամենաջերմ շնոհավորանքներից հետո, որքան էլ տգեղ լինի իմ մեկնաբանությունը, պետք է ասեմ ներեղություն խնդրելով,՝ հարգելի Ռիմա Դեմիրճյան, արդյոք
արժե այդքան շոյվել վերը նշված անձանց շնորհավորանքներից: Չէ՛ որ այդ անձիք հայրենիքի, երկրի, ժողովրդի համար մի բարի գործ չեն կատարել, այլ ընդհակառակն՝, ինչ որ ձև մասնակից են
եղել հոկտեմբերի 27-ի ոճռագործությանը, եթե ոչ անմիջապես, ապա իրենց թիմակիցներն ու համախոհները, որոնց պատճառով էլ չի բացահայտվում հանցագործության իսկական պատվիրատուն: Արդյոք Ձեր,՝ նման վերաբերմունքը Ասիական մենտալիտետի դրսևորում չէ, որի հետևանքների արդյունքը, ինչ որ տեղ, այսօրվա տիրող իրավիճակն է մեր երկրում:
Ինձ ավելի հաճելի կլիներ, որ նախորոք թույլ չտայիք նրանց նույնիսկ մոտ գալը, այն շատ ավելի
հաճելի կլիներ՝ նաև Կարեն Սերոբի Դեմիրճյանի համար, եթե աստծու օգնությամբ հնարավոր լիներ
փոխանցել նրանց: Նայեք ովքեր են Ձեր դիմաց կանգնած, և ովքեր են լինելու նրանք,՝ մեկ կամ հինգ
տարի հետո, իսկ Դուք ազգի համար կմնաք նույն մարդիք, ինչպիսինը որ կաք այսօր:
Մաքսիմ, նախ աշխատիր գրագետ գրել և երկրոդ՝ Ռիտա Սարգսյանի այցելությունն ի՞նչ կապ ունի քո հերթական մտքերի հետ:Ամեն ինչի մեջ վատը տեսնելով է, որ մեր մեկը երկուս չի դառնում:
Հարգելի՝ Սպարտակ: Ընդունում եմ քո նկատողությունը՝ իմ ոչ գրագետ գրելու, և հաճախ էլ տառեր բաց թողելու, կամ տառասխալներ թույլ տալու փաստը: Նախ դրան մեծ կարևորություն չեմ տալիս, քանի որ ինձ թվում է՝ կարվորը միտքն է, գաղափարը, որը ով ինչպես է հասկանում, դա այլ հարց է:
Արդարանալու համար ասեմ, որ իմ կյանքի ուղիղ կեսը՝ 30 տարին՝ բնակվում եմ հայրենիքիցս դուրս,
և միայն այս տարվա 5,5 ամիսն եմ եղել հայրենիքումս և շրջել ողջ Հայաստանի աղետալի գոտիները՝
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ համազգային շարժման կոլեկտիվի հետ, որոնց ես խորապես խոնարհվում եմ:
Թող ինձնից բացի, մի քանիսն էլ հայրենիքից այդքան բացակայությունից հետո իմ չափ խոսեն, գրեն,
կարդան իրենց մայրենի լեզվով: Նույնիսկ բանասիրական մասնագիրություն ունեցող իմ հասակակիցները, այնպես են կոտրատում, հատկապես սխալ շեշտադրումներով, որ զզվանքդ գալիս է, էլ չեմ ասում, որ գոնե չստեն: ,,Կարծում եմ՝ ընկալում եք, թե՝ ում մասին է խոսքը,,:
Ինչ վերաբերվում է՝ Ռիտա Սարգսյանի այցելությունն ի՞նչ կապ ունի իմ հերթական մտքերի հետ,՝ այն
կապը, որ Ռիտա Սարգսյանը չար ճակատագրի խաղով է հայտնվել առաջին տիկինի դերում, ինչպես և նրա ասպետը՝ երրորդ նախագահի աթոռում: Նույն հաջողությամբ նա կարող էր հայտնված լիներ՝ ղարաբաղի իրենց բոստանում՝ առավոտից իրիկուն քաղհան անելուց: Սակայն այս ամենը անտեսելով, ամեն անգամ տոնածառի պես զարդարված, երեսը պարզ, ժպիտը դեմքին,
դուրս է գալիս ժողովրդին թամաշա, կարծես,՝ ողջ ԼՂ-ի և Հայաստանի բոստանները քաղհանել է, բերքն էլ հավաքել: Թող մի օր գնա և տեսնի թե Գյումրիի 4500 ,, իրենց տվյալներով,, տնակներում
բնակվողների վիճակը ինչպիսի՞ն է, և կհամոզվի, որ իր մեկ անգամվա մազերի հարդարման ծախսը հավասար է տնակներից յուրաքանչյուրի տարեկան ծախսին, որոնց համար նույնիսկ գազարն է միրգ համարվում: Էլ չեմ խոսում մյուս շռայլություններին, որը Բարանեսա Քոքսը իրեն թույլ չի տա: Այ այս կապը ունի, որ նման պատահական մարդիք չպետք է արժանանան տիկին Դեմիրճյանի
նույնիսկ ուշադրությանը, էլ չեմ ասում շոյվելուն, որ եկել են շնորհավորելու: Միյուս շնորհավորողների մասին այդ շրջապատից,՝ խոսելն նույնիսկ անհարմար է:
Ինչ վերաբերվում է իմ վատատես լինելուն, այո վատատես եմ, այն էլ շատ: Ես իմ Հայրենիքում չտեսա ոչ մի լավ ու գեղեցիկ բան,՝ բացի ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ, գեղեցիկ ու կիրթ, քիչ քանակով երիտասարդներից, ովքեր սկսել են կերտել իրենց նոր Հայաստանը, Զարուհի Փոստանջյանից, Նիկոլ Փաշինյանից, և իհարկե՝ ասխարհի ամենահամով բերք ու բարիքից, որ աստծու պարգևն է:
Ռիտայի համար է մեծ պատիվ խոնարհվել այդ փառահեղ տիկնոջը:Նա հո տիկին չէ, ինքնակոչի թեթև մեթև կնիկ է: Maxim ի ասածը հալած յուղի պես ընդունելի է: