Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովը հաղթեց Ռուսաստանին ՄԻԵԴ-ում

Հոկտեմբեր 03,2013 19:43

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է 10 հազար եվրո վճարել ընդդիմադիր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին՝ 2007թ. «Այլախոհների քայլքին» նրան ձերբակալելը անօրինական համարելով: Հայտնում է «Բի Բի Սի»-ն:

Ըստ ՄԻԵԴ-ի որոշման, ռուս իշխանությունները խախտել են խաղաղ ցույցերին մասնակցելու և խոսքի ազատության Կասպարովի իրավունքը:

Դատարանը ընդունել է, որ ռուս ոստիկանության գործողությունները անհամաչափ են եղել, քանի որ անկարգություններ սկսվելու ռիսկը չափազանց ցածր է եղել:

Բացի Կասպարովից ՄԻԵԴ էին դիմել ևս յոթ հոգի, որոնց Ռուսաստանը պետք է վճարի 50,5 հազար եվրո:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031