Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված վկան պահանջում էր տալ այնպիսի հարցեր, որ հետո դեղեր չխմի

Հոկտեմբեր 03,2013 19:35

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը  Հովհաննես Հովհաննեսյանի եւ Գագիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով նախորդ դատական նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել տուժող Արտյոմ Հակոբյանի մորը` վկա Ժենյա Հակոբյանին: Մեկ անգամ նրան բերման ենթարկելու մասին որոշումը ձախողվել էր, քանի ոստիկանությունը իբր չէր գտել վկային: Մեր լրատվամիջոցը չգտնված վկայի լուսանկարը տեղադրել էր բերման որոշման ձախողումից հետո:

IMG_1259

Այսօր վկան դատարան էր բերվել եւ բղավելով ասում էր, որ իրեն հարցեր չտան, քանի որ վատանալու դեպքում դեղեր պիտի օգտագործի, դրանք թանկ են, հետը չի վերցրել, երկու կալանավոր տղա ունի, մեկը հոգեկան հիվանդ է, ինչ պատասխան պիտի տան նրանց: Ի դեպ, մի կալանավորված տղան էլ այս գործով տուժողն էր: Տուժողն իր ներկայացուցիչը  ներգրավվեց` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Սիմոնյանին:

Դատավորը հորդորեց ցուցմունք տալ, իսկ վկան անվերջ խնդրում էր, որ ինչ ցուցմունք տվել է նախաքննության ժամանակ , դա ընդունվի, իրեն էլ բաց թողնեն գնա, մինչ այդ էլ թույլ տան, որ տղային «պաչի»: Այս իրավիճակում վկան կարողացավ ասել, որ իր նախկինում տված ցուցմունքից հետ չի կանգնելու, հրաժարվեց իր տղայի փաստացի կնոջից՝ Լիաննայից, ասելով, թե նա ծանոթ է, չնայած նա երեխա ունի, բայց ինքը թոռան կարիք ունի, ասաց, որ ինֆարկտ է տարել, որ որդու հետ գնացել է Ավանի, ապա Մասիվի ոստիկանության բաժին, որ հանդիպել է Արուս Սահակյանին` ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի մորը, նրան էլ ասել է, որ տղային ոստիկանները ծեծել են, ծնոտը կոտրել…

IMG_1258

Այդ  ժամանակ տղան ոտքի կանգնեց, ասաց, որ նման բան չի եղել, վկան էլ նույն պահին ասաց`թե  չեն ծեծել, սխալ է հասկացել: Հովհաննիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը փորձեց ճշտել, ի վերջո, մինչ դեպքի օրը, որդուն ոստիկանները տարե՞լ են բաժին, ինչի համար են կոտրել ծնոտը, քիթը, սակայն վկան փոխել էր ցուցմունքը, իսկ մեղադրողն էլ անվերջ առարկում էր, ասելով, թե դա գործի հետ կապ չունի, թե խոսքը անցյալ տարվա օգոստոսին կատարվածի մասին է, մինչդեռ ամբաստանյալները անցյալ տարվա հոկտեմբերին են ավազակային հարձակում կատարել: Ինեսա Պետրոսյանը միջնորդեց, որ տուժողը հեռացվի դատական նիստերի դահլիճից, որպեսզի վկան անաչառ ցուցմունք տա, անգամ առաջարկեց դատական սանկցիա կիրառել, սակայն, քանի որ նա չէր նշել մեղադրողի ասած «քրդատի նորմը», միջնորդությունը մերժվեց:

Մինչդեռ, վկան անվերջ իր ցուցմունքն էր փոխում , ինչը արժանահավատության առումով արդեն իսկ պատճառ էր, որ նա կաշկանդված էր որդու ներկայությունից: Ոչ մի կերպ հնարավոր չէր անհավասարակշիռ կեցվածք դրսեւորած այս վկայից որեւէ պատասխան ստանալ, ուստի միջնորդություն եղավ հրապարակել նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:

IMG_1262

Այս վկան հայտնել էր, թե անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին որդուն հեռախոսազանգ է եղել, նա տնից դուրս է գնացել, ասելով, թե հեռախոսը ուզում են գնել:

Գիշերվա ժամը 4-ին տուն է եկել, ասել է` գնում է բաժին, նաև հայտնել, թե Արուսի որդի Հովհաննեսը սկոչով ձեռքերը կապել է, ծեծել, եւ խլել է իր բջջային հեռախոսը:

Դրանից հետո ամբաստանյալի մայրը` Արուսը զանգել է իրեն , ասել, որ իր տղան «գործ տվող է», առաջարկել է գումար, որ տղան ցուցմունքը հետ վերցնի:

Վկան պաշտպանի հարցին, թե քննիչի սենյակում ովքեր կային,  պատասխանեց, որ առաջին անգամ իր ծանոթ, իրականում Արտյոմի փաստացի կնոջ`Լիաննան է օգնել իրեն, քննիչն է եղել,  իսկ երկրորդ լրացուցիչ ցուցմունքը տալիս ասաց, թե  ինքն ու քննիչն են եղել :

Փաստաբանը հայտարարություն արեց, որ առաջին ցուցմունքի ժամանակ Նարինե Բաբայանն է ստորագրել նրա ցուցմունքի տակ, իսկ լրացուցիչ ցուցմունքի ժամանակ ոմն Արամ Միքայելյան: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի լրացուցիչ վկաներ դատակոչվեն դատարան, այդ թվում վերոնշյալ «ընթերականները», որոնց մասին նախաքննության մարմինը ոչինչ չի արձանագրել:

Վկան իր ցուցմունքում օգտագործել էր «պատրվակ» բառը, սակայն չգիտեր, թե ինչ է նշանակում այն, եւ նաեւ բառեր, որոնք խոստովանեց, որ ինքը տեղյակ չի դրանց բովանդակությունից, քանի որ «անգրագետ է»:

Պաշտպանական կողմը ակնարկեց, որ հանդես կգա միջնորդությամբ վկայի այս ցուցմունքն անթույլատրելի համարելու համար:

Դատական նիստերը չեն ձայնագրառվում, իսկ մեր խնդրանքին լուսանկարել դատական նիստը, դատավորը ընդառաջեց պայմանով` նկարել «մի քանի նկար», սակայն ընդմիջվեց նիստը, նկարելուց հետո սկսվեց վկայի հարցաքննությունը:

Մարզերի դատարանները  ինչպես միշտ տարբերվում են, հո զոռով չի:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երբ դատական նիստը ավարտվել էր, տուժողի մորը  թույլատրվեց այլ գործով կալանավոր, այս գործով տուժող որդուն «պաչել», վկաներից մեկը, երբ զայրացավ, տուժողը սեռական բնույթի հայհոյանքներ տալով դուրս եկավ նիստերի դահլիճից:

Դատավորը դեռ չէր հասցրել հեռանալ այն միակ դռնով, որով մտնում են դատարավարության բոլոր կողմերը, նիստին հետեւողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031