Հոկտեմբերի 9-ից 10-ը Ալմաթիում (Ղազախստան) կայանալու է ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների տարածաշրջանային հերթական համաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀԱՕԿ-ի սպորտ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը:
Համաժողովում Հայաստանի պատվիրակները մասնակից մի քանի երկրների խնդրանքով, որոնք նույնպես սփյուռք ունեն, Ալմաթիում ներկայացնելու են նաեւ Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման եւ անցկացման փորձը, որի ընթացքում ցուցադրվելու է ռեժիսոր-օպերատոր Էդվին Գրիգորյանի՝ այդ առիթով պատրաստած ֆիլմը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ