Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կազինոյում գումար տանուլ տալու մասին հարց հնչեցնելուց հետո այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոփոխություն է կատարելու ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում` մտադրություն հայտնելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հանելու մասին:
Մինչդեռ Վեհաժողովի Կանոնակարգում` Rule 66-ում, որտեղ ամրագրված են ԵԽԽՎ պատվիրակների անձեռնմխելիությանը վերաբերող դրույթներ, պատվիրակների դեմ հետապնդումների մասին գրված է հետևյալը. «Վեհաժողովի անդամները կարող են օգտվել անձեռնմխելիությունից և արտոնություններից` համապատասխան ԵԽ Արտոնությունների և Անձեռնմխելիության մասին գլխավոր համաձայնագրի (սեպտեմբերի 2, 1949) և դրա լրացուցիչ արձանագրության (6 նոյեմբեր, 1952)»: Փաստաթղթում նշված է նաև, որ անկախ ցանկացած հանգամանքից` հետապնդումը պատվիրակի նկատմամբ արդարացված չէ:
Հիշեցնենք նաև, որ նման նախադեպ գրանցվեց նաև 2004-ին` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Շավարշ Քոչարյանի և Արտաշես Գեղամյանի սուր գնահատականների հետ կապված, որից հետո նրանք ՀՀ-ում արժանացան «ազգի դավաճան» և այլ բնութագրումների, մեղադրվեցին «կեղտոտ լվացքը դուրս հանելու մեջ» և այլն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ մոռացել եք , որ գալուստիկ սահակյանը Զարուհի Փոստանջյանին համարյա հայհոյում էր, նրան տռասս հանելով: Անամոթներ:
Զարուհի Փոստանջյանը հայրենասեր ու արի քաղաքական գործիչ է: Հայաստանը կործանող օլիգարխային մաֆիայի դեմ ԱՄԵՆՈՒՐԵՔ ու ԱՄԵՆ ամբիոնից պիտի պայքարել:
Զարուհի Փոստանջյանի հարցը ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ օրենքի սահմաններում էր: