Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ ում Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարներիմակարդակով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:
Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը,քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներիվերաբերյալ:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց միջազգային օրակարգի հրատապ հարցերին:
Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ԱԳՆ