Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը: Համաձայն այդ ծրագրի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը և ՀՀ կառավարությունը կփոխհատուցեն 2013-2014 տարեշրջանի ուսման վարձավճարները՝ յուրաքանչյուրը մինչև 1/3-ի չափով:
Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է միացյալ հանձնախումբ` ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնախումբն արդեն սկսել է սիրիահայ ուսանողների դիմումնագրերի ուսումնասիրման աշխատանքները: Հանձնախումը կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ