Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք:
Ֆին դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք խնդիրների:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն