Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախարարը Սերժ Սարգսյանի պատիվը բարձր պահեց

Հոկտեմբեր 03,2013 17:31

«Նախագահին ճիշտ ենք ներկայացրել թվերը»,-այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության եւ ՀՀ նախագահի ներկայացրած տվյալները տարբեր են: Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահի նշած կառույցներում եւ նախագահի մատնանշած մասնագետների աշխատավարձը, եկող տարվա հունվարի 1-ից ստանալու են այն ծավալի աշխատավարձերը, որը նշել է Սերժ Սարգսյանը. «Ես այսօր առավոտյան թվերը նայել եմ, միջինով բաժնի պետի աշխատավարձը կազմելու է 311 հազար դրամ: Դա բազմափուլանի պրոցես է, որն սկսվելու է հունվարի 1-ին, ավարտվելու է հուլիսի 1-ին: Հուլիսի 1-ին վերջին փուլն է, սկսում ենք զինվորականներից, ավարտվելու է հուլիսի 1-ին եւ մինչեւ վերջին ՊՈԱԿ-ի աշխատողի աշխատավարձն էլ բարձրանալու է»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասել էր`«2014 թ. հունվարի 1-ից նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից»:

Իսկ սեպտեմբերի 28-ին կառավարությունը 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը հաստատեց, ըստ որի՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրանալու են 40%-ով, որը սակայն, Սերժ Սարգսյանի հայտարարած թվերից բավականին ցածր է ստացվում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031