Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղների արտահոսքից Հայաստանի ՏՏ ոլորտում ֆինանսների ներհոսք է լինում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 17:29

Այսօր Aravot.am-ը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից, որը վաղը կայանալիք «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ համաժողովին ընդառաջ էկոնոմիկայի նախարարությունում ներկայացնում էր, թե Հայաստանն ինչպիսի ձեռքբերումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, հետաքրքրվեց, թե անցյալ տարվա համեմատությամբ որքանով են ավելացել ներդրումները:

Պարոն նախարարի խոսքերով, ներդրումների հետ կապված տեղեկատվությունն ամփոփվում է տարեկան, եւ այս պահին տվյալներ չկան: Սակայն, ըստ պարոն նախարարի, հունվար-օգոստոս ամիսներին ներդրումների աճը կազմել է 17 տոկոս:

Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե չնայած Հայաստանի արձանագրած հաջողություններին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնագետների մեծ արտահոսք կա ՏՏ ոլորտից, պարոն Ենգիբարյանը վստահեցնելով, որ մասնագետների արտահոսքը նույնիսկ աշխարհի զարգացած երկրներից է, ասաց. «Սկսնակ մասնագետները Հայաստանից չեն գնում, զարգացած երկրների նման՝ Հայաստանն էլ կորցնում է զարգացման որոշակի աստիճանի հասած մասնագետներ, որոնք աշխարհում կան ընդամենը սահմանափակ տեղեր»: Ըստ պարոն Ենգիբարյանի, Հայաստանը փորձում է մշակել մի այնպիսի ռազմավարություն, որը «ուղեղների կորստից կտանի դեպի ուղեղների ձեռքբերման»: Ըստ նրա, Հայաստանից գնացած մասնագետները մեծ ներդրումներ են բերում մեր երկիր:

Մեկնաբանությունը տեսանյութում`

Վաղը Մերգելյան ինստիտուտում մեկնարկելու է «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ համաժողովը: Վահրամ Ավանեսյանի խոսքերով՝ «Արմթեք»-ն այն հարթակն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացնել այս ոլորտի հիմնական խնդիրները: Ասուլիսի մասնակից Ռիչ Գոլդմանն էլ, որը «Սինոփսիս» ընկերության փոխնախագահն է եւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրենը, վստահեցրեց, որ «Արմթեքի» արդյունքները տեսանելի են լինելու մի քանի տարի անց:

«Վիասֆեր տեխնոպարկ»-ի հիմնադրամի ներկայացուցիչ Թոնի Մորոյանի խոսքերով, անգամ Դուբայը, Հնդկաստանը եւ շատ այլ երկրներ հնարավորություն չունեն այսպիսի համաժողովներ կազմակերպելու, իսկ Հայաստանին համաժողվում է ՏՏ ոլորտում համախմբված լինելու շնորհիվ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031