Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Պարզ չի՝ ձիու տեսքով մարդ կծնվի՞, թե ձիու հոգեբանությամբ մարդ»

Հոկտեմբեր 03,2013 17:06

Այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ««Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի նախագիծը, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որն իր խոսքերով՝ երեք տարի շարունակ մասնակցել է այս օրենքի քննարկմանը, ասաց, որ ԳՁՕ-ները ստեղծել են եվրոպացիները՝ «սոված աֆրիկների» համար, քանի որ չէին կարողանում կերակրել նրանց, «ստիպված հատուկ սնունդ ստեղծեցին»:

Պարոն Հակոբյանը կոչ էր անում Հայաստանը ամբողջապես ազատել եւ փակել ԳՁՕ-ների համար, որպեսզի «հայի սերունդը կարողանանք երկար ժամանակ պահել»:

Նա նույնիսկ սպառնաց. «Եթե ուզում եք, որ վաղը մեր քաղաքացիները մեր գործընկերոջ երեկվա հարցադրման նման հարցադրումներ կանեն եվրոպաներում, եթե օգտագործեն ընդամենը 1-2 գրամ գենետիկ ձեւափոխված նյութ»:

«Եթե պետք է աշխատավարձ կամ թոշակ կրճատենք՝ կրճատենք, բայց չթողնենք, որ ԳՁՕ-ները մտնեն Հայաստան, սահմանները փակենք, լաբորատորիաներ բերենք, որ մթերքը ստուգվի: Եվրոպացիները ասում են, թե չգիտեն, թե ինչ կարող է լինել, ի՞նչ արդյունք կունենա այս ԳՁՃ-ների օգտագործումը, բայց պարզ է, որ լինելու է սա՜ր-սա՜-փե՜-լի՜… ատոմային ռումբից էլ վատ: Պարզ չի՝ ձիու տեսքով մարդ կծնվի, թե ձիու հոգեբանությամբ մարդ, չեն կարող ասել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Փթած ուղեղներով մարդկանց դժվար կլինի հասկացնել, որ եթե ողջ աշխարհն է այդ ուղին բռնել,
    ոչինչ չես անի, իսկ ԳՁՈ-ով սնվողները երեկվա հարց տվողից միլիոնավոր կմ-ներ հեռու է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031