Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են:
Պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված Արամ Ե.-ն և 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են գողանալ աշխատակցուհիներից մեկի աշխատասեղանի տակ դրված պայուսակը, որի մեջ եղել է օծանելիք, բանկային 2 քարտ, անձնագիր և գումար:
Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջիններս հաղորդումներ են տվել, որ հրատարակչության տնօրենը մի քանի աշխատակիցների հետ միասին իրենց մեղադրելով գողության փորձի մեջ՝ բռնել և ծեծի են ենթարկել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն