Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նման հայտարարություններ անելը մեր երկրի շահերից չի բխում».Վարդան Դեւրիկյան

Հոկտեմբեր 03,2013 16:24

Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի պահվածքին, ասաց. «Այսօր ամեն ինչ կարելի է ասել, բայց դա չի կարող բացարձակ ճշմարտություն լինել: Վերջերս հաճախ ենք նման վատ իրավիճակների մեջ հայտնվում: Որպես կանոն, իշխանական թևը լռում է եւ չի պատասխանում այն ֆորմատով, որ պետք է պատասխաներ: Եթե զրպարտություն է, պետք է դատական գործ հարուցվի եւ ընթացք տրվի: Սա ակնհայտ պրովոկացիա է: Նման հարցը ցանկացած տեղ կարելի է բարձրացնել, բայց ոչ միջազգային հարթակներում»,-ընդգծեց Խուդոյանը:

Գրականագետ Վարդան Դեւրիկյանը, խոսելով Զարուհի Փոստանջյանի՝ նախագահի խաղատանը պարտվելու մասին հարցին, ասաց, որ նա չի հավատում, որ նախագահը նման բան է արել: «Մենք մեր ներքին կեղտը չպետք է հանենք արտաքին աշխարհի առաջ, այլ ներսում պետք է լվանանք: Նման հայտարարություններ անելը մեր երկրի շահերից չի բխում: Արտաքին աշխարհում ավելի համախմբված պետք է երեւանք: Զզվանք ապրեցի, երբ իմացա, որ Ստրասբուրգում երիտասարդները հանրահավաք են արել: Եթե բողոք ունեն, թող գան նախագահականի առաջ, ասենք, նստացույց անեն, բայց դրսում մեր ներքին խնդիրները չպետք է վեր հանեն: Վերքը պետք է բուժել մեր երկրի ներսում: «Ժառանգությունը» հայկական քողի տակ հակահայկական քարոզչություն է անընդհատ իրականացնում»,-ասաց Վարդան Դեւրիկյանը` հավելելով, որ այս հարցը ուրախություն է պատճառել միայն ադրբեջանցիներին:

Խուդոյանն էլ նշեց, որ հատուկ հետաքննություն պետք է լինի, քանի որ սա շատ լուրջ հարց է եւ այդ խոսակցությունները վաղուց էին պտտվում, որպեսզի պարզ դառնա, թե ինչու են նմանատիպ խոսակցություններ լինում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031