ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ երեկ ԵԽԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված իր հարցը Հայաստանում եւ սփյուռքում գտնվող քաղաքացիների կամքով է ներկայացրել: «Բոլորին այդ հարցը հուզում էր», -Aravot.am-ին ասաց տիկին Փոստանջյանը:
Մեր դիտարկմանը, թե ձեր գաղափարակից եւ կուսակցական որոշ ընկերներ էլ վատ արձագանքեցին ձեր հարցին, ասաց. «Տարբեր կարծիքներ կան, որ կարելի էր ավելի սուր հարցեր բարձրացնել, բայց ո՞ւմ առջեւ բարձրացնել: Ես չեմ ընդունում Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ, նա այստեղ հայտնվել է գողության եւ ավազակության հետեւանքով: Այդ մարդուն ի՞նչ հարց պետք է տայի, հենց այդ համատեքստում էլ հարցրել եմ: Իսկ ովքեր ասում են` իմ տեղում լինեին, այդ հարցը չէին տա, հենց դրա համար էլ այստեղ ես եմ, եւ ոչ իրենք»:
Հիշեցնենք, որ երեկ Անահիտ Բախշյանն ասել էր, որ ինքը նման հարց չէր տա, իսկ Իզաբելլա Աբգարյանը ասել էր, թե ԵԽ ամբիոնից կարելի էր ավելի սուր հարց տալ:
Մեր հարցին, թե տեղյա՞կ եք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից ձեզ հանելու մասին մտադրություն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ասաց. «Հովիկ Աբրահամյանն արդեն կրկնվում է, նման փորձ արդեն արվել է տարիներ առաջ իր կողմից եւ պատասխանը ստացել է: Հիմա էլ է պատասխան ստանալու: Ճիշտ հարց եմ տվել, ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին, որը ունեցել է իրենց համար ոչ ցանկալի հետեւանքներ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ձեր հարցն ինչ արձագանք ունեցավ ԵԽԽՎ-ի նիստից հետո, տիկին Փոստանջյանն ասաց. «Արձագանքները դեռ առջեւում են: Արձագանքը հետեւյալը պետք է լինի: Մենք մեր երկրում ամեն ինչ պետք է անենք, որ այս իշխանություններին, գողերին , խարդախներին մեկուսացնենք մեր երկրից, որ նրանց վտանգը չսպառնա Հայաստանի քաղաքացուն եւ Հայաստանի քաղաքացին ստիպված չլինի լքել Հայաստանը»:
Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, որը այսօր ԱԺ-ում մեջբերել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հիմք ընդունել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու համար , տիկին Փոստանջյանն ասաց. «Եթե Հովիկ Աբրահամյանը ցանկանում է իրավական վեճի մեջ գտնվել եւ հայտարարություն է անում իրավական հարթության մեջ, նրա հետ կխոսենք իրավական լեզվով: Այդ մասով էլ կարող ենք իր հետ պատերազմ տանել: Թող չմտածի, որ իրավական տեսանկյունից կարող է հաջողություն ունենալ»:
Իրեն ուղղված քննադատություններին, թե կարող էր նման հարց տալ Հայաստանում, բայց ոչ ԵԽ ամբիոնից, տիկին Փոստանջյանն ասաց` հենց ԵԽԽՎ-ում պետք էր նման հարց տալ Սերժ Սարգսյանին. «ԵԽԽՎ-ն ինչո՞վ է տարբերվում այստեղից, նույն հարթակներն են: Հենց ԵԽԽՎ-ում պետք է բարձրացնենք այս հարցը, որովհետեւ ԵԽԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեղսակցությամբ է տեղի ունեցել Հայաստանում կազմակերպված հանցագործություն, քվեների գողություն հայ ժողովրդից: Այնպես որ, հենց նրանց էր ուղղված հարցս, որ դուք գնացել եք գործարքի եւ առեւտրի մեջ եք եղել ուղղակի սովորական մի անձի հետ, ով խաղատներ այցելելու եւ խաղալու համբավ ունի»:
Մեր հարցին, չե՞ք կարծում, որ ձեր հարցը կշահարկեն Ադրբեջանում եւ Թուրքիայում, ասաց. «Ոչ մի խնդիր չունեմ՝ Ադրբեջանում կամ Թուրքիայում կշահարկե՞ն, թե՞ ոչ: Որովհետեւ երեք տարվա ընթացքում 15.000 թուրք կամ ադրբեջանցի այստեղ չի եկել ապաստան խնդրել, այլ եկել են Հայաստանի քաղաքացիներ: Եկել են այստեղ գետիններին պառկում են եւ ապաստան խնդրում: Եթե ինչ-որ մեկը շահարկում է, թող գիտակցի` ով է մեր թշնամին: Մեր թշնամին մեր մեջ է, մեր ներսում է: Եվ այդ թշնամությունը գալիս է հենց մեր ներսից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ապրի Զարուհին…եվ էս հոդվածը գրողը:
մեծ հայրենասերներ են իրանք ու Մեծ մարդիկ
Կեցցե՛ մեր Ժաննա դ’Արկը
ապրի էս սայթի սդմինը- ինքը մեծ դեմոկրատ է, ու կարծիքասեր
ուռռռռռռռռա, բարոնայք
Կեցցես, Զարուհի!!!
Շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եղար:
Ապրի Արամ Աբրահամյանը, ամենակենտորնական կենտրոնը
ուռա ուռա,ուռա
Պի՛նդ կաց,Զարուհի: Ո՛չ մի քայլ չզիջես օլիգարխային-գողական խուժանին:
Այս ամենաբարձր արժանիքով գեղեցիկ Հայուհին պետք է չափանիշ լինի մեր ազգի համար և մեր
երկրի հաջորդ՝ ՆԱԽԱԳԱՀԸ, որին ամեն տեղ հասկացոքները՝ գլուխ խոնարհեն:
Մյուս՝ ,,տղամարդ,, կոչվող պատգամավորները բոլորը միասին մի Զարուհի չարժեն:Ցավալի է,որ Հայաստանում ու արտերկրում չկա մեկ հայ,որ ներքուստ Սարգսյան Սերժիկի մասին Զարուհու հետ համակարծիք չլինի:
Վասակությունը,սերժսարգսյանությունը,քոչարյանությունը,գողությունը,թալանը,երկերեսանությունը,պնակալիզությունը,սապոնվելը,քծնվելը,վասալությունը,մորթապաշտությունը,ԱԽՔությունը,գեղամյանությունը,դալլաքյանությունը,խոսրովականությունը,դաշնակցականությունը մեր բազմադարյան պատմության ողբերգական ընթացքի հետևանքն են միշտ եղել…
,,Լավագույն ավանդույթները շարունակվում են,, ու ,,Սենց էլ ապրում ենք,, գովազդային հոլովակները մեր պատմության ու կացույթաձևի ամենալավ բնութագրականներն են…
Հ.Գ.
Կազինոներում Սերժի տանուլ տված ահռելի գումարների փաստացի վկաներն են Վիկտոր Դալլաքյանը,ԱԽՔը,Գեղամյանը,իսկ վերջին,Մոնտե Կառլոյում էլ՝ Հովիկ Աբրահամյանը:Վերջինս հենց դրա համար էլ կատաղել է, որ իր պատմած ,,գաղտնիքը,, նման խայտառակ հնչեղություն է ստացել…
ապրի Զարուհին
Ես չեմ ընդունում Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ, նա այստեղ հայտնվել է գողության եւ ավազակության հետեւանքով:
Ս-Սարգսեան իր ելոյթի ընթացքին բազմիցս կրկնեց թէ Հայաստան ժողովրդավար երկիր է,խօսքի ազատութեան եւ այլն եւ այլն ։ Յանկարծ ինչու այս փոթորիկը – – – մանաւանդ որ Տիկին Փոստանջեան կանխեց ամէն թիւրիմացութիւն յայտարարելով որ ինք չընդունիր երկրի նախագահին օրինաւորութիւնը – հետեւաբար խօսքը ուղղուած նկասեց ոմն ՍՍ-ի որ նախագահ չէ։
Բոլոր անոնք որ օտար խաղավայրեր կը յաճախեն պէտք են իմանալ որ հոն կան ամենակատարեալ տեսախցիկներ,պետական վարժ լրտեսներ օրը օրին ամէն ինչ կ`արձանագրուի
ի հարկին տուրքերէն փախչողներու դատական հարցերը ստուգելու—յատկապէս պետական պաշտօնեաներու եւ մասնաւորապէս նախկին սովետական երկիրներու ներկայ միլիարասէրերուն,
որպէսզի հարկ եղած պարագային օգտագործեն ։