Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 38 ԸԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի բողոք-դիմումը

Հոկտեմբեր 03,2013 15:48

Սյունիքի թիվ 38 ԸԸՀ-ն քննարկեց եւ մերժեց «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի լիազոր ներկայացուցչի՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը: Վերջինս բողոք էր ներկայացրել այն մասին, որ սեպտեմբերի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության քարոզչության գործունեությունը:

Ըստ Փոստանջյանի՝ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Կապան-Մեղրի ավտոճանապարհին՝ առանց հիմնավորման կանգնեցրել են եւ խուզարկել Կապանից Մեղրի տարածաշրջան քարոզարշավի մեկնած իրենց խմբի երկու մեքենաները եւ չեն թույլատրել ճանապարհը շարունակել՝ նախքան պատգամավորի իր վկայականը ցույց տալը: Բացի այդ, ծառայության աշխատակիցներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել՝ իր, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի եւ քարոզչախմբի մյուս անդամների հանդեպ ու ջարդել իրենց թիմին պատկանող տեսախցիկը:

Նրա ներկայացմամբ՝ տվյալ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը եկել ու ներողություն է խնդրել, առաջարկել փոխհատուցել ջարդված տեսախցիկի վնասը եւ նշել, որ իրենք Իրանի Իսլամական Հանրապետության ինչ-որ թմրամոլ գործակալի փնտրման աշխատանքներ էին տանում: Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է գումարը վերցնել, նշելով, որ այն պետք է վճարվի դատական կարգով: «Տեղի ունեցածը նախընտրական գործընթացներում ստեղծել է անհավասար պայմաններ՝ նպաստել տարածաշրջանում վախի մթնոլորտի առաջացմանը եւ ընդդիմադիր ընտրողների պասիվ մասնակցությանն ընտրություններին» , -նշված է բողոքի մեջ:

Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը (լուսանկարում) մեզ տեղեկացրեց, որ հանձնաժողովը կայացրած նիստի ժամանակ քննարկեց եւ մերժեց Զարուհի Փոստանջյանի կողմից սեպտեմբերի 28-ին ԸԸՀ ներկայացված դիմումը: «Կայացրած որոշման համաձայն՝ բողոքը համարվել է առարկայազուրկ, իսկ բողոքում նշված փաստական հանգամանքները ընտրական իրավունքի խախտում որակելը համարվել է անհիմն», – ասաց Սերգեյ Սարգսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    պետք էր ասել, որ տանի իրա դիմումը իրա եվրոգոմիկներին տա

  2. Armen Sarkissian says:

    Ստրուկ թե մանկլավիկ? ինքդ ընտրիր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031