Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Ձեր ձեռքերը թափ տալու իրավունքը սահմանափակվում է իմ քթի մոտ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 14:32

«Ես չեմ կարող հասկանալ, թե ընդդիմադիր պայքարին, օրինակ՝ իշխանափոխության համար, ի՞նչ կարող է տալ քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրի տարածքում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա չի համարում, որ տիկին Փոստանջյանն իրացրել է իր խոսքի ազատության իրավունքը, քանի որ՝ «ձեր ձեռքերը թափ տալու իրավունքը սահմանափակվում է իմ քթի մոտ»: Պարոն Հովհաննիսյանը վստահ է, որ երբ անձնական վիրավորանքների կամ զրպարտության դաշտ են մտնում, դա արդեն խոսքի ազատություն չէ, «դա այլ կերպ է բնութագրվում»:

Ի դեպ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ պատվիրակի հարցը կամ ելույթը նրան պատվիրակության կազմից հանելու հիմք դառնա, պատասխանեց՝ եթե դա զրպարտություն եւ վիրավորանք է, ապա այդ արտահայտությունը կարող է հիմք հանդիսանալ պատվիրակության կազմից հանելու համար:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ այլն, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց երկրներում մեղադրվել են տարբեր հոդվածներում, այդ թվում՝ քրեական գործերում են մեղադրվել, ընդ որում ոչ թե բամբասանքների մակարդակով, այլ՝ ապացույցներով, որ չարաշահել են իրենց դիրքը կամ ինչ-ինչ թերացումներ են թույլ տվել, անգամ՝ ավելին: Սակայն նա երբեւէ չի տեսել, որ, ասենք, Իտալիայի պատվիրակները ԵԽԽՎ-ում կամ որեւէ այլ միջազգային ամբիոնում բարձրացնեն Սիլվիո Բեռլուսկոնիի հարցը:
Պարոն Հովհաննիսյանը չի ուզում որեւէ գնահատական տալ Սերժ Սարգսյանի՝ կազինոներում լինելու մասին հարցին: «Ես Սերժ Սարգսյանի հետ կազինոյում չեմ եղել, ես նրան կազինոյում չեմ տեսել եւ գնահատական տալու, կամ հավատալ- չհավատալու բարոյական ոչ մի իրավունք չունեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031