Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյանը` Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին. «Ու՞մ պատվերով էր այդ հարցը»

Հոկտեմբեր 03,2013 14:20

«Փիլիսոփաներն ասում են՝ հանճարների հետ վիճիր, հիմարներին ճանապարհ տուր թող անցնեն: Սա ընդդիմության հարց չէր, խի մեր երկրում քիչ հարցեր կան, որ կարելի էր հարցնել այնտեղ: Զարուհի Փոստանջյանը իրեն ոչ կոռեկտ պահեց, եւ նախ ինքն իրեն պետք է հարցներ, իր այդ հարցը տալու տե՞ղն էր դա, թե՞ ոչ: Կամ` ո՞ւմ պատվերով էր այդ հարցը: Ես համաձայն եմ նախագահի այն պատասխանին, որ նա տվեց Փոստանջյանին»,- Այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ավելացնելով, թե Զարուհի Փոստանջյանի ինտրիգներին բոլորն են ծանոթ, նա միշտ էլ պատմությունների մեջ է ընկնում, հիշեցնելով վերջինը` Մեղրիում տեղի ունեցած դեպքը:

Անդրադառնալով գլխավոր դատախազի քվեարկությանը`Ռուբեն Թովմասյանը նշեց. «Այդ քվեարկության երեւույթը ցույց տվեց չակերտավոր ընդդիմության կատարած աշխատանքը վերջին մեկ տարվա ընթացքում: Չէր կարելի այդպես վարվել ու գնալ երեք հոգով դեմ քվեարկել»:
Համաներման մասին խոսելիս էլ` Ռուբեն Թովմասյանը ասաց.
«Համաներումը միշտ էլ անհրաժեշտ է եւ ճիշտ արեց Սերժ Սարգսյանը, որ գնաց այդ քայլին, քանի որ այս կերպ ազատազրկման վայրերը կթեթեւանան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հարգանքներիս հավաստիքը Ռուբեն Թովմասյանին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031