Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը, վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

Հոկտեմբեր 03,2013 14:11

Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց:
Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին, պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով:
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

 ՀԿԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031