«Կարդացեք Իսահակյանի «Ամոթ քեզ Եվրո» բանաստեղծությունը, այնտեղ ամեն ինչ ասված է Եվրոպայի մասին: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պաշտպանել է ու պաշտպանելու է սեպտեմբերի երեքին հրապարակված փաստաթուղթը: Շատերն ասում են, թե Ռուսաստանը կեղեքում է, բայց մենք` Ռուսաստանի հետ ենք պայմանագիր կնքում, իսկ նախագահները գալու են, գնան, սակայն այս պայմանագիրը մնալու է հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ»,- Այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Ռուբեն Թովմասյանի խոսքով`Հայաստանը երբեք հեռու կանգնած չի եղել եվրոպական մշակույթից ու այն` ինչը լավն է, մենք դա ենք վերցրել ու կվերցնենք, մանավանդ` մշակութային արժեքները, բայց`«Խոսել, թե տնտեսապես պետք է ընդգրկվենք այնտեղ, դա սխալ է: Քաղաքական ասպարեզում մենք հավերժ լինելու ենք Ռուսաստանի հետ եւ չենք պոկվելու նրանից, անկախ նրանից, որ քաղաքական առումով շատերի հետ կշփվենք: Ես լրիվ համաձայն եմ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հետ, նրա ելույթը բավականին դրական էր, մանավանդ` Ադրբեջանի հատվածը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ