Լրահոս
Օրվա լրահոսը

«Вот приедет Наталья Семеновна, и я свое мужское слово скажу» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 13:53

Հայտնի ֆիլմից հայտնի արտահայտությունը ակամայից հիշեցի, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, տարբեր ձեւակերպումներով մի քանի անգամ կրկնեց, որ սպասում է, թե երբ կվերադառնա տիկին Փոստանջյանը, կբացատրի իր արարքի դրդապատճառները եւ ապա նոր ինքը կներկայացնի իր կարծիքը:

Այդուհանդերձ, երեկ, երբ ԱԺ նախագահը խորհրդակցություն է արել խմբակցությունների ղեկավարների հետ՝ տիկին Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու հարցը քննարկելու համար, պարոն Հակոբյանը դեմ է արտահայտվել ընդհանրապես որեւէ հայտարարությամբ հանդես գալու գաղափարին:

Պարոն Հակոբյանը անձամբ նման հարց չէր տա՝ ոչ թե պսեվդոհայրենասիրական զեղումների պատճառով, որ մեր կեղտոտ սպիտակեղենը այլք չտեսնեն եւ այլն, այլ այն պարզ պատճառով, որ այդ կեղտոտ սպիտակեղենը Եվրոպան լվացողը չի՝ մենք պետք է լվանանք: Եվրոպան, ըստ պարոն Հակոբյանի, բազմիցս ապացուցել է, որ այն բոլոր խնդիրները, պրոբլեմները, որ մենք ունենք, նա ոչ թե օգնում է դրանք լուծել, այլ օգտագործում է որպես լծակ՝ մեզ վրա ճնշումներ գործադրելու համար:

Ի դեպ, այսօր տիկին Փոստանջյանն արդեն իսկ «Գալային» տված հարցազրույցում ասել է, որ կվերադառնա եւ համարժեք պատասխան կտա Հովիկ Աբրահամյանին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031