Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի՝ գազի պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը ՀԾԿՀ-ի սուտը բացահայտե՞լ է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 13:38

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին խաբել է»,-այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց «Հասարակական պաշտպանների միություն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ Ազգային ժողովում արած այն հայտարարությունը, որ գազի սակագնի փոփոխության վերաբերյալ ռուսական կողմի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել: Պարոն Գրիգորյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարցնում է՝ եթե պայմանագիրը դեռ չի կնքվել, ապա ինչի՞ հիման վրա է հանձնաժողովը հաստատել գազի նոր սակագինը՝ խոսակցությունների՞:

Նախքան սակագնի բարձրացումը Արամ Գրիգորյանն այլ հասարակական կառույցների հետ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ պահանջելով սակագնի վերանայման պայմանագիրը, սակայն հանձնաժողովը մերժել էր՝ հիմնավորելով, որ այդ պայմանագիրը գաղտնի է. «Այսինքն՝ պայմանագիր ընդհանրապես չկար եւ հանձնաժողովը ստիպված այսպիսի պատասխան է տվել, դատարանն էլ միտումնավոր ձգձգում է մեր հայցի քննությունը՝ տեսնելու, թե ինչ է որոշվում, որ ինչ պատասխանի»:

Ասուլիսի մյուս բանախոս «Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի համակարգող

Սիլվա Ադամյանը, որը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին աշխատակից է, հետաքրքրվել է ու պարզել, որ «ՀայՌուսգազարդ»-ը ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի բարձրացրել, մինչդեռ սակագնի բարձրացման գլխավոր պատճառաբանություններից մեկն էլ հենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումն էր. «Երեւան գազ» ընկերության տնօրենը հայտարարել է, որ աշխատավարձերի բարձրացում չի լինելու: Հայտարարել էին, որ աշխատողների թիվը պետք է ավելացնեն, սակայն մի բան էլ տեսուչներին եւ նրանց աշխատավարձերը կրճատել են»,-ասաց տիկին Ադամյանը: Նրա տվյալներով, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների 80 տոկոսը կազմում են տեսուչները:

Սիլվա Ադամյանի խոսքերով, այդ ամենի պատճառն այն է, որ այդպիսի խոշոր ընկերությունները չունեն արհմիություններ, իսկ եթե ունեն էլ, ապա դրանք ձեւական բնույթ են կրում եւ աշխատակիցների իրավունքները չեն պաշտպանում:


««ՀայՌուսգազարդ»-ն ունի արհմիություն, անցյալ տարի այդ կառույցը ժամկետանց քաղցրավենիք էր գնել եւ բաժանել ընկերության աշխատակիցներին, սակայն հետո հավաքել էր, որպեսզի թունավորման դեպքեր չլինեն: Ոչ մի աշխատակից պաշտպանված չէ ՀՀ օրենքով, մարդկանց իրավունքները ոտնահարվում են»,-ասաց տիկին Ադամյանը:

Արամ Գրիգորյանի ներկայացմամբ էլ, հանձնաժողովը «կոպիտ խախտել է ընթացակարգը»՝ հասարակությանը թույլ չտալով մասնակցել գազի սակագնի քննարկումներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031