Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը կմեկնարկի Գյումրիից

Հոկտեմբեր 03,2013 13:35

Ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից` հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: «Կինոաշուն  – 2013»-ը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի կապակցությամբ էլ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին գրքույկով:
Այս տարի առաջին անգամ ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, կազմակերպիչները, հայտարարել են կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է» թեմայով: Մրցույթն իրականցվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ եւ նվիրվում է մեր բոլորի սիրելի մայրաքաղաքի ` Երեւանի 2795-րդ տարեդարձին:
Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երեւանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Եվ, քանի որ տարին հոբելյանական է ե’ւ հայկական կինոյի, եւ նաեւ հայկական անիմացիայի համար (հիմնադրման 90 եւ 75-ամյակներ) պատրաստվել են հետահայաց ցուցադրությունների ծրագրեր: Նախատեսված է անցկացնել Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայաց ցուցադրություններ: Բացի այդ, հանրությանը կներկայացվի նաեւ վավերագրական հետաքրքիր նյութեր` Նարեկացի արվեստի միությունում:
Երեւանում, բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու նաեւ “ՆԱԻՐԻ” կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հ.Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: Ավանդաբար, ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, արդեն չորրորդ տարին է կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ “Սիրահարների այգում”: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից (որպեսզի աշնանային ցրտերը չխանգարեն ցուցադրություններին), եւ ամեն ուրբաթ “Քաղաք, սեր, կինո” խորագրով ֆիլմեր են ներկայցվում այգում:
Այս տարի նույնպես հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Այս մրցույթի համար հատուկ բուհերում ցուցադրվում են վերջին տարիներին Հայաստանում արտադրված ֆիլմերը: Գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ կինոմրցույթինը` հոկտեմբերի 20-ը: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոն:
Հիշեցնենք, որ ԿԻՆՈԱՇՈՒՆԸ իրականացվում է արդեն չորորդ անգամ`սկսած 2010թ.: Առաջին տարին ընդգրկվել էր միայն մայրաքաղաքն ու երեք մարզերը: Սակայն, երկրորդ տարվանից արդեն ծրագիրն ընդգրկեց Հայաստանի ամբողջ տարածքը, ավելին ԿԻՆՈԱՇՆԱՆ մեկնարկը այլեւս ամեն տարի սկսվում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում` գրախոսականների, իսկ այս անգամ նաեւ կինոմրցույթի արդյունքների ամփոփմամբ:
Նշենք նաեւ, որ «ԿԻՆՈԱՇՈՒՆ- 2013»-ի գլխավոր հովանավորն է INECOBANK-ը: ԻՆԵԿՈՆ հայաստանյան այն բանկային ընկերություններից է, որի համար առաջնային եւ հատուկ նշանակություն ունեն հայրենական մշակույթի զարգացմանն ու աջակցմանը ուղղված ծրագրելը: Մասնավորապես, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ բանկն արդեն երկրորդ կինոնախագիծն է իրականցնում: Այս տարվա ապրիլին բանկը մասնակցում էր նաեւ «ՀԱՅԱԿ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո պատասխանատու Ռուզաննա Բագրատունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031