Այսօր Ազգային ժողովը 101 կողմ, 1 դեմ (ավելի ուշ ճշտվեց, որ այդ «դեմը» «կողմ» է, սխալմամբ է սեղմել «դեմ» կոճակը) եւ ոչ մի ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ նախագահի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին:
Ինչպես խոստացավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մարդասիրական այս ակտը կկայացվի թափանցիկ եւ հրապարակային, կսկսվի վաղվանից՝ առաջին փուլում այն կիրականացվի նրանց համար, ովքեր ազատ են արձակվելու, որից հետո նոր նրանց համար, ում պատժաչափը միայն կրճատվելու է, որովհետեւ «եթե մարդը 14 տարով է ազատազրկված եւ դեռ վեց տարի ունի նստելու, նրա համար քիչ էական է հենց հիմա կստանա վեց ամսվա կրճատումը, թե դեկտեմբերին», իսկ նրանք, ովքեր պետք է ազատվեն, նրանց համար շատ էական է անգամ մի օր ավելի բանտում լինելը: Վերջին ժամկետը դեկտեմբերի 25-ն է:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև