Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Սերժ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ իրեն չեն ճնշել»

Հոկտեմբեր 03,2013 13:21

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը խոսեց Հայաստանի քաղաքական շահերի, Եվրոպական միության, Մաքսային միության եւ այլ հարցերի շուրջ:

Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ Մաքսային միություն, թե ԵՄ, ընտրելով Մաքսային միությունը, փաստորեն, ստացվում է, որ չորս տարի իշխանությունը զբաղված էր ԵՄ-ի հետ բանակցելով. «Անձնական հարցեր լուծելու համար իշխանությունը մտավ Մաքսային միություն: Մարտի մեկի, հոկտեմբերի 27-ի գործողությունները կատարողները չեն բացահայտվել եւ չենք պարզել` ինչ շահ կար նման բան անելու համար: Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանին ճնշել են: Ի՞նչի համար ճնշել մեկին, եթե նա իրեն համարում է ՌԴ-ի մարդ, ընդունում ՌԴ-ի հատուկ ծառայությունների մեդալը: Սերժ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ իրեն չեն ճնշել»:

Երջանիկ Աբգարյանի խոսքով` «Մաքսային միությունն իրականում չի ստեղծվել: Մենք գործ ունենք քաղաքական գործոնի հետ` ամեն կերպ Հայաստանը ենթարկեցնել ՌԴ-ին: Ասել Մաքսային միությունն է լավը, թե ԵՄ-ն, դժվար է: Սակայն ԵՄ համաձայնագրում խոսվում էր անվտանգության մասին: ՌԴ-ն մեր անվտանգության երաշխիքները չի մեծացնում: Ինչպիսին է մեր անվտանգությունը, այնպիսին էլ այն կլինի վաղը: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը օրենքներ չկատարողներ են: Գաղափարական մասն այս իշխանություններն ընդունում է ԵՄ-ին, բայց ռեալ մասը` ոչ: Ես կարծում եմ`Վիլնյուսում ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվելու»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031